Կչկչոցներ և հռհռոցներ. ԱԺ-ն դարձել է «կոմունալկա». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երկրի թիվ մեկ քաղաքական ինստիտուտը՝ խորհրդարանի շենքը, վերածվել է «կոմունալկայի»: Թվում էր, որ այստեղ հավաքված տիկնայք եւ պարոնայք օրենսդիրները պետք է զբաղվեն լուրջ աշխատանքով, սակայն տպավորությունը բոլորովին այլ է:

Նորաթուխ օրենսդիրներն իրենց զգում են, ինչպես հանրակացարանում, երբեմն անգամ նրանց սենյակներից լսվող կչկչոցներից ու հռհռոցներից անգամ ԱԺ աշխատակիցներն ու լրագրողներն են վեր թռնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատկերացրեք, օրինակ, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունում է որեւէ դեսպանի կամ արտասահմանյան հյուրի հանձնաժողովում, իսկ ոչ հեռու սենյակում գտնվող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, երկրի առաջին աներձագ Հրաչյա Հակոբյանի սենյակում քեֆ-ուրախություն է այն աստիճան, որ ամբողջ միջանցքում իր եւ օգնականների ձայներն են թեւածում:

Սակայն սա դեռ ամենը չէ, «կոմունալկա» հիշեցնող միջանցքներում էլ հաճախ «կուչկված» իշխող քաղաքական ուժի տղերքն են, որոնք սկսում են դեսից-դենից «գյալաջի» անել ու հռհռալ: Այսպես էլ անցնում են օրերը Ազգային ժողովում՝ կյանքը ուրախ, ապրուստը՝ ձրի»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի՝ 02.04.19թ. համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով