Ստրոնսկին նոր իշխանությունների աջակիցներից է եղել եւ իշխանափոխության վերաբերյալ «Կարնեգի» հիմնադրամի աղմկահարույց հոդվածի հեղինակը.Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մի քանի օր առաջ թվիթերում բավական հետաքրքիր գրառում է կատարել «Կարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Պոլ Ստրոնսկին, ով հայ-ամերիկյան հարաբերությունները ամենայն խորությամբ պատկերացնող մասնագետներից է։ Հիշեցնեմ նաեւ, որ Ստրոնսկին նոր իշխանությունների աջակիցներից է եղել եւ իշխանափոխության վերաբերյալ «Կարնեգի» հիմնադրամի աղմկահարույց հոդվածի հեղինակը։ Գրառման էությունը հանգում է հետեւյալին.

«Փաշինյանի հայտարարությունը առ այն, որ ԱՄՆ-ը չի աջակցել Հայաստանին թավշյա հեղափոխությունից հետո պարզապես ճիշտ չէ՝ հատկապես այն պարագայում, երբ իշխանափոխությունից հետո Հայաստանին տրամադրվել է հավելյալ 14 միլիոն դոլար միայն վեց ամսվա ընթացքում։ Բողոքելու, մեղադրելու փոխարեն Փաշինյանը վերջապես պետք է սկսի աշխատել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով