ՀՀ վարչապետն առաջինն է ժամանել ԵԱՏՄ միջկառավարական նիստի անցկացման վայր

ԵԱՏՄ միջկառավարական նիստին հատուկ ուշադրություն է դարձվելու ինտեգրացիան գործընթացների զարգացմանը, միության ամրապնդմանը, ԵԱՏՄ շրջանակում միասնական շուկաների ձևավորմանը, ինչպես նաև համագործակցության ոլորտային ուղղությունների զարգացմանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջինը ժամանեց Մարզահամերգային համալիր, որտեղ այսօր կայանալու է ԵԱՏՄ–ի հերթական միջկառավարական նիստը։ Նրան ուղեկցում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ ՄՀՀ էին ժամանել լրագրողները։ Նախատեսվում է, որ նիստեր կկայանան նեղ և ընդլայնված կազմերով, որոնց արդյունքներով լրագրողների համար հայտարարությամբ հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Երևանում ապրիլի 30–ին կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Ինչպես լրագրողներին ասել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն, նիստում ավանդաբար ուշադրություն կդարձվի ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, միությունների ամրապնդմանը, ԵԱՏՄ շրջանակում միասնական շուկաների ձևավորմանը, համագործակցության ոլորտային ուղղությունների զարգացմանը։ Կդիտարկվեն մաքսային և արտաքին տնտեսական ոլորտներում վերազգային կարգավորման կատարելագործման առանձին հարցեր։

Միջկառավարական խորհրդի գալիք նիստը թվով 17–րդը կդառնա 2015թ–ի հունվարի 1–ին ԵԱՏՄ աշխատանքի մեկնարկից ի վեր և երկրորդը ընթացիկ տարում։ Նախորդ նիստը կայացել է 2019թ–ի փետրվարի 1–ին Ալմա Աթայում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուրը` armeniasputnik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով