Հարգելի թավշյա իշխանություններ, եթե մեր երկրում իրոք գործեր օրենքը և ամեն ինչ լիներ օրենքով, ձեր զգալի մեծամասնությունը չպիտի զբաղեցներ այն պաշտոնները, որոնք զբաղեցնում եք հիմա․Կ․Վարդանյան

Թավշյա իշխանությունները Օրբելյանի հետ կապված ասում են, որ արտոնյալներ չպետք է լինեն և ամեն ինչ պետք է արվի օրենքով:

Ուրեմն լսեք, հարգելի թավշյա իշխանություններ, եթե մեր երկրում իրոք գործեր օրենքը և ամեն ինչ լիներ օրենքով, ձեր զգալի մեծամասնությունը չպիտի զբաղեցներ այն պաշտոնները, որոնք զբաղեցնում եք հիմա, որովհետև թե վարչապետն ու փոխվարչապետ Ավինյանը, թե նախարարների ու փոխնախարարների :մեծ մասը, թե

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իմ քայլը դաշինքի պատգամավորների մեծ մասը չունեն ոչ փորձ, ոչ բավարար գիտելիքներ, ոչ հմտություններ, ոչ անցած ճանապարհ, բայց զբաղեցնում են պաշտոններ, մանավանդ գործադիրում: Ձեր թիմում կան մարդիկ, որոնց կենսագրությունները երևի 3 նախադասությամբ հնարավոր է շարադրել, որոնք պետական պաշտոն զբաղեցնելու համար կասկածում եմ, որ կունենան նույնիսկ պահանջվող՝ 5 տարվա գրանցված աշխատանքի փորձը:

Ախր եթե ամեն ինչ ըստ օրենքի լիներ, դուք ուղղակի ձեր տեղերում չէիք լինի: Մի խոսեք օրենքից, դուք դրանից շատ հեռու եք:

Ռեֆորմիստների կուսակցության փախնախագահ՝Կարեն Վարդանյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով