Բաց նամակ Երևան քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանին

Հարգելի պարոն քաղաքապետ : Ձեզ ենք դիմում ք. Երևան, Ֆուչիկ փողոցի մի շարք կենդանասեր բնակիչների անունից, /եթե հարկ լինի կներկայացնեմ գրավոր բոլորի տվյալները և ստորագրությունները/:
Տեսեք ինչումն է կայանում հակասությունը:

Դուք հայտարարել էք որ դադարեցնում եք շների սպանդի ամոթալի պրակտիկան, /որի համար մենք հոգաչափ շնորհակալ ենք Ձեզ/ շները և մարդիկ մեր քաղաքում պիտի ապրեն կողք կողքի, առանց միմյանց նեղություն պատճառելու: Ինչպես գիտեք ներկայումս Աջափնյակի թաղապետարանի կողմից կատարվում են Ֆուչիկի փողոցի բարեկարգման աշխատանքներ, հանվում են հողատարածքների մետաղյա ցանկապատերը: Դեմ չէնք բարեկարգմանը, սակայն այդ ցանկապատված տարածքներից մի քանիսում մարդիկ պահում են փողոցից փրկված, ստերջացված շներ: Այդ շները գտնվում են այդտեղ շատ երկար տարիներ և ոչ մի բնակչի կողմից բողոք կամ դժգոհություն չի առաջացել, նրանք սիրված են և խնամված: Բայց այս աշխատանքների հետևանքով վտանգվում է նրանց կյանքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք չէնք ուզում, որպեսզի նրանք դառնան թափառող շուն և ավելացնեն մեր քաղաքի առանց այն էլ չլուծվող և դժվարին հոգսը: Կարող են ավտովթարների զոհ դառնալ, որը ևս շատ անընդունելի է և մեծ ցավ կպատճառի խնամակալներին:
Խնդրում ենք Ձեզ հնարավորինս աջակցել և այն տարածքներում որտեղ շուն է բնակվում ,պայմաններ ստեղծել, իհարկե չխախտելով բարեկարգման պահանջները: Մի փոքրիկ հատված հատկացնել , կամ չքանդել արդեն իսկ գոյություն ունեցող տարածքը: Մենք մեր հերթին հնարավորինս կոկիկ և բարեկարգ կպահպանենք այն :

Կանխավ շնորհակալ ենք:

Վերա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով