Իտալիայի Պադովա քաղաքում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Իտալիայի հյուսիսային Պադովա քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն, գրում է padovando.com-ը:

Հիշատակի օրը տեղի ժամանակով ժամը 11:00-ին Մորոնի պալատում՝ քաղաքապետարանի նախասրահում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բրոնզե հուշատախտակին դափնեպսակ կդրվի: Միջոցառմանը ներկա կլինեն Պադովայի քաղաքապետ Սերջո Ջորդանին, հայ համայնքի և Italiarmenia կազմակերպության ներկայացուցիչ Վահե Հակոբ Մումջյանը, ինչպես նաև Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության անդամ, հայր Համազասպ Քեշիշյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի ուշ երթ կկազմակերպվի դեպի 20-րդ դարի ցեղասպանություններին դիմակայած մարդկանց հիշատակին կառուցված այգի: Երեկոյան հիշատակի ծրագրի շրջանակում կներկայացվեն ցեղասպանությունից հետո Իտալիայում հայերի ինտեգրման պատմությունները:

Հայտնի է, որ Պադովայի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 1997թ.-ի հոկտեմբերի 27-ին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով