Ինչո՞ւ մի օր վարչապետն Ալիևին չասաց՝ «Ձե՛ռք քաշիր Արցախից, թե չէ ծնոտիդ կզգաս իմ հարվածը»

«Ծնոտին կզգան այն նախկին օլիգարխները, որոնք….»
«Մենք նրանց ախորժակը բալանդով կփակենք…»

Սրանք ՀՀ վարչապետի արտասանած խոսքերն են այսօրվա կառավարության նիստում: Ոչ թե ինչ-որ երրորդմասցի խառոշիի, ոչ թե բանտում հարցեր լուծողի, այլ վարչապետի:
Դուք կասեք, թե այդ մարդու ոճն է այդպիսին: Լավ: Ասենք թե: Բա ինչո՞ւ մի օր Ալիևին չասաց՝ «Լսի՛ր, արա՛, ձե՛ռք քաշիր Արցախից, թե չէ ծնոտիդ կզգաս իմ հարվածը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հենց երեկ Մեհրիբան Ալիևան հայտարարել է, թե Ադրբեջանի դրոշը շուտով ծածանվելու է Արցախի բոլոր բնակավայրերում: Հարգելի վարչապետը ինչո՞ւ սույն տիկնոջը չի ասում՝ «Հարգիր Արցախի ժողովրդի կարծիքը, տիկի՛ն Ալիևա, այլապես ախորժակդ բալանդով կփակեմ»:
#кишка_тонка
#а_тебе_слабо?

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով