ՊԵԿ նախագահը առաջարկում է ևս 2 միլիարդ 330 միլիոն դրամ տարամդրել՝ պարգևավճարների համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2019 թ. «Աջակցություն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերին» ծրագրի եկամտային մասն ավելացնել 1.500.000,0 հազ. դրամով և այն ուղղել Արտաբյուջեի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պահուստային միջոցներ» հոդվածին, որի արդյունքում նշված հոդվածի գումարը կկազմի 2.330.072,1 հազ.դրամ: Այնուհետև նախատեսվում է Արտաբյուջեի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պահուստային միջոցներ» հոդվածի 2.330.072,1 հազ. դրամն ուղղել Արտաբյուջեի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում» հոդվածին:

Հարցի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիթ մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախքան հարցի քննարկումը Նիկոլ Փաշինյանը նշել է. «Տարվա ամենասկանդալային թեմային ենք հիմա անդրադառնալու և ես հարկ համարեցի, որ մենք այս թեման հրապարակային և ամբողջական քննարկենք: Խոսքը վերաբերում է պետական եկամուտների կոմիտեի պարգևատրման հիմնադրամի հետ կապված հարցերին: Իհարկե, դուք տեղյակ եք անցած տարի ինչպես ՊԵԿ-ի, այնպես էլ մյուս կառույցների հետ կապված ինչ մեծ հանրային քննարկում եղավ: Ես բազմիցս եմ ասել, որ շատ կարևոր եմ համարում այդ քննարկումը, չնայած դա ընդունված է սկանդալ համարել, բայց ես դա համարում եմ շատ կարևոր քննարկում, որովհետև դա վերաբերում է պետական և պետական ծառայության մասին մեր հիմնարար պատկերացումներին»

Իրավաբան.net

https://youtu.be/I8-ZZqAbUVk

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով