Թարգմանիչը՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Մարտի 29-ին վարչա­պետ Նիկոլ Փաշինյանը Ջրային տնտեսության պե­տական կոմիտեի նախա­գահ նշանակեց Վարդան Մելքոնյանին, որն այդ պաշ­տոնում փոխարինեց Ինեսա Գաբայանին: Այս նշանա­կումը համակարգում ըն­դունվել է հետևյալ ձևակերպմամբ՝ մրից ելանք, ըն­կանք մրջուրը:

Խնդիրն այն է, որ Մելքոնյանը ոլորտի մասնագետ չէ, նա այնքան հեռու է այս համակարգից, որ նրա կենսագրությունը որևէ տեղ չհրապարակվեց: Ըստ համակարգին ծանոթ մասնագետների՝ նա մաս­նագիտությամբ թարգմանիչ է և որպես թարգմանիչ է առնչվել համակարգի հետ: Վարչապետ Փաշինյանին մի քանի փորձառու թեկնածու է առաջարկվել, որոնք կարող էին ղեկավարել համա­կարգը, բայց բոլորի համար անհասկանալի նրա ընտրությունը կանգ է առել Մելքոնյանի վրա»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով