ԱԺ շենքում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Ապրիլի 4-ին, ժամը 01:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազգային ժողովի շենքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի 1-ին մասնաշենքի 1-ին հարկում՝ «ԱԺ շենքերի բարեկարգման և սպասարկման բաժնին» պատկանող թիվ 139 աշխատասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:57-ին, մարվել՝ 02:05-ին:

Բաժնի պետի տեղակալ Վ.Բ.-ին պատկանող աշխատասենյակում (18 քմ) ամբողջությամբ այրվել է գրասենյակային գույքը (1 սառնարան, 1 գրասեղան, 1 ամսագրային սեղան, 4 աթոռ, 1 բազմոց, 1 պահարան, 1 պատուհան և 2 համակարգիչ): Պատահարի հետևանքով տուժածներ չկան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով