Էջմիածինը գիշերը խուճափի մեջ էր

 

Էջմիածինը գիշերը խուճապի մեջ էր

Գիշերն Էջմիածնի ամբողջ տարածքը լցված էր քիմիական հոտով: Սրտխառնոց ու գլխապտույտ առաջացնող հոտը խուճապի էր մատնել տեղի բնակիչներին: Հոտը զգացել են նույնիսկ Էջմիածնին մոտ գտնվող գյուղերում: Մարդիկ տագնապած դուրս են եկել՝ ստուգելու էլեկտրալարերը՝ կարծելով՝ այրվում են: Վարորդներից ոմանք մտածել են, թե մեքենան է այրվում: Անջատել են շարժիչն ու իջել մեքենայից:

Վիճակն այնքան է սրվել, որ քաղաքապետ Դիանա Գասպարյանը դիմել է պատկան մարմիններին և, բնակիչների անհանգստությունը փարատելու համար կեսգիշերին՝ ֆեյսբուքով հանգստության կոչ արել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պատճառները պարզելու նպատակով անմիջապես կապ եմ հաստատել իրավասու մարմինների հետ և պարզել, որ համաձայն մինչ այս կատարած ուսումնասիրությունների՝  տարօրինակ հոտի աղբյուրն Էջմիածնի տարածքում չի գտնվում: Ըստ նախնական վարկածի՝ հոտը քամին բերում է Մասիս քաղաքի շրջակայքից»,-գրել է Էջմիածնի քաղաքապետը:

Ըստ նրա՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետ-քիմիկոսներն արդեն ստուգել են օդում վտանգավոր քիմիական տարրերի առկայությունը և պարզել, որ կյանքի կամ առողջության համար վտանգավոր գազեր կամ նյութեր մթնոլորտում առկա չեն: «Քաղաքում որևէ վթար տեղի չի ունեցել»,- գրել է Դիանա Գասպարյանը;

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով