Արա Շիրինյանը Ռուբեն Ջաղինյանի փոխարեն Հրապարակ

Հենց նոր տեղեկացանք, որ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ռեժիսոր Արա Շիրինյանը։

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում էր 23 թեկնածու, այդ թվում Տիգրան Հակոբյանը, Մեսրոպ Մովսիսյանը, Արայիկ Մանուկյանը և ուրիշներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանձնաժողովի անդամների ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 3 ձայն Արա Շիրինյան, 1 ձայն Մեսրոպ Մովսիսյան, 1 ձայն Տիգրան Հակոբյան։

Արա Շիրինյանը ծնվել է 1957 թ. հունիսի 13-ին Երեւանում:

Սովորել է Երեւանի Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1982-1996թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում որպես ռեժիսոր:

1996-2003 թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնում որպես տեսաֆիլմերի արտադրության պատասխանատու:
Դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում:

1999-ից՝ «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի համահիմնադիրն է:

2004-ից՝ «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով