Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում, անընդունելի է՝ բոլոր առումներով, դա անհամատեղելի է մեր ազգի հետ

Սիրելի՛ հայրենակիցներ,ուրբաթ օրը՝ ապրիլի 12-ին, ժամը 13:00-ին, Հայկական Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնությունը, բոլորիդ հրավիրում է մասնակցել ՀՀ Հանրային Հեռուստառադիոընկերության դիմաց (Ալեք Մանուկյան 5) կայանալիք բողոքի ակցիային, որի ընթացքում հայկական արժեքների պահպանությամբ մտահոգ մի խումբ քաղաքացիներ բացատրություն են պահանջելու Հանրային Հեռուստաընկերության ղեկավարությունից՝ ապրիլի 5-ին մեր պետության բարձրագույն օրենսդիր մարմնի ամբիոնը անբարոյականներին տրամադրելու փաստը Հ1-ով եթեր արձակելու համար։

Ակցիայի մասնակիցներն այնտեղից քայլերթով գնալու են դեպի ՄԱԿ և ԵՄ Հայաստանյան գրասենյակներ, որտեղ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն ընդեմ այդ կառույցների ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որից հետո ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվելու են դեպի ՀՀ ԱԺ, Ապրիլի 8-ի պահանջները վերահաստատելու՝ այդ թվում նաև ԱԺ տարածքը խնկարկելու, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի պատգամավորական մանդատի վայր դնելու պահանջը:

Ակցիայի մասնակիցները միաժամանակ անդրադառնալու են վերջին շրջանում ԼԳՏԲ կոչված համայնքի տարօրինակ ակտիվությանն ու իշխանության անընդունելի լռությանը։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում, անընդունելի է՝
բոլոր առումներով, դա անհամատեղելի է մեր ազգի հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չի կարելի նման արատավոր ու անասնաբարո երևույթներ թույլ տալ մի երկրում, որի պաշտպանության համար հազարավոր քաջեր են զոհվել, հազարավոր կանայք են այրիացել, որդեկորույս դարձել, հազարավոր երեխաներ են որբացել ու ամբողջ կյանքում խորթ մնացել հայր բառին։

Ուրբաթ օրը, ժամը 13։00-ին,
բոլորիդ սիրով հրավիրում ենք՝ անբարոյականությանը ձեր
պատվո ՈՉ-ն ասելու։

Հայկական Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով