«Մենք գործ ունենք պաթոլոգիկ ստախոսի հետ, որն անընդհատ սուտ է խոսում, և սա մարգինալ կարծիք չէ». #SutNikol նախաձեռնության համակարգողը՝ Նիկոլ Փաշինյանի մասին.168.am

Загрузка...
«Մենք գործ ունենք պաթոլոգիկ ստախոսի հետ, որն անընդհատ սուտ է խոսում, և սա մարգինալ կարծիք չէ». #SutNikol նախաձեռնության համակարգողը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
«Քանի որ մոտենում է անցած տարի սահմանադրական կարգի տապալման ու իշխանության զավթման պրոցեսի սկզբի առաջին տարելիցը, մեք ընկերներով որոշել էինք ոմանց ցույց տալ, որ Հայաստանի պետականության տապալման դիմադրությունը դեռ տապալված չէ, կան դեռ օջախներ, և կարելի է արձանագրել, որ այսօր Հայաստանի 7 քաղաքներում բազմաթիվ քաղաքացիներ, մեր համակիրներ, համախոհներ միացել են ակցիային և ցույց են տվել, որ ստի և կեղծիքի այս ալիքը դեռ ամբողջովին չի հաղթել Հայաստանում։ Ուզում ենք նաև հայտարարել, որ սա դեռ սկիզբն էր, առաջին նմանատիպ ակցիան էր, բայց միանշանակ վերջինը չի լինի»,- այսօր առավոտյան իրականացրած իրենց՝ #SutNikol գրաֆիտիներով ակցիայից հետո տված ասուլիսի ժամանակ հայտարարեց #SutNikol նախաձեռնության համակարգող Արթուր Դանիելյանը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից #SutNikol նախաձեռնության մի շարք անդամներ ակցիաէին իրականացրել Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։

Այսօր վաղ առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Վաղ առավոտից նրանք և մի շարք այլ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։ Antifake կայքի տեղեկություններով՝ #SutNikol նախաձեռնության անդամներից 9 հոգի բերվել են ոստիկանության բաժիններ: Ոստիկանության բաժիններ բերված նախաձեռնության անդամները հրաժարվել են բացատրություններ տալ: Ազատ արձակվելուց հետո նրանք քիչ առաջ ասուլիս էին հրավիրել։

Հրավիրված ասուլիսում նախաձեռնության համակարգողներից Նարեկ Սամսոնյանն էլ, մեկնաբանելով ակցիայի #SutNikol խորագիրը, ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը զավթել է ստով և կեղծիքով, և իր ասած քաղաքական հայտարարությունների 90 տոկոսը նա սկսել է հերքել իր իշխանության առաջին ամիսներին։ Ակցիայի նպատակն այդ ստի ու կեղծիքի մթնոլորտի՝ Հայաստանում առկայության նպատակն էր։

«Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին, նախկին իշխանություններին մեղադրում էր այդ ստի ու կեղծիքի մթնոլորտը ստեղծելով՝ իշխանությունը պահելու մեջ, բայց այսօր իր իշխանությունն ամբողջությամբ հիմնված է ստի ու կեղծիքի վրա՝ թե ավելի շատ գրպանային ընդդիմադիրներ, և թե ավելի շատ գրպանային քաղհասարակություն ունենալով, և այլն։ Այսօր մենք իրականացրեցինք ակցիայի երկրորդ փուլը, որը խաղաղ բնույթ էր կրում, և որևէ վարչական, առավել ևս՝ քրեական իրավախախտման տրամաբանության մեջ չէր տեղավորվում։ Բերման ենթարկելուց հետո էլ, իհարկե, մենք դա ասացինք»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։

Նախաձեռնության մյուս համակարգող, «Բլոգնյուզ» կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը կարծում է, որ այն, ինչ անցած տարի կատարվեց Հայաստանում, ոչ մի աղերս չունի հեղափոխություն ասվածի ակադեմիական իմաստի հետ, և կատարվածն իշխանափոխություն էր, որը քաղաքագիտական գնահատական չէ, այլ գոյություն ունեցող վիճակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...