Հայ ռասկոլնիկովները ծեր կին են մորթել.«Հրապարակ»

Загрузка...

Մոտ մեկ շաբաթ առաջ զարհուրելի հանցագործություն է կատարվել Երեւանում։ Նոր Նորք համայնքի բնակարաններից մեկում դաժանորեն սպանվել է մի ծեր կին։ Նա 84 տարեկան էր։ Անհայտ անձինք մտել են ներս, խոշտանգել տատիկին, ապա կպչուն ժապավենի միջոցով խեղդամահ են արել եւ հեռացել։ Ավելի ուշ հարեւանները հայտնաբերել են կնոջ մարմինը եւ ահազանգել ոստիկանություն։ Իրավապահները դանակի 30 հետք են հայտնաբերել կնոջ մարմնին։ Քննչական կոմիտեից դեպքի մանրամասները չեն հաղորդում։ Հայտնում են միայն, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, որը պատժվում է 8-15 տարվա ազատազրկմամբ։ «Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողությունները առերեւույթ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- հաղորդում է ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Մեր տեղեկություններով, որոնք ստացել ենք իրավապահ աղբյուրից, մարդասպանները մի քանիսն են եղել։ Ամենայն հավանականությամբ, սպանության նպատակը թալանն է եղել։ Նրանք կնոջը հարցրել են փողերի տեղը, բայց զոհը չի ասել, եւ նրան տանջելով սպանել են։ Բանն այն է, որ ծեր կինը որդի ուներ, որը բնակվում է Բելգիայում եւ պարբերաբար գումար էր ուղարկում մորը։ Այդ գումարն են փնտրել հանցագործները, սակայն չեն գտել։ Ոստիկանները կանչել են սպանվածի թոռնիկին, որն էլ ցույց է տվել փողի տեղը։ Ծեր կնոջ պահոցում հայտնաբերվել է 4 հազար դոլար։

Նմանատիպ նորություններ

#sutNikol-ը ջնջողներին բերման են ենթարկել... «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5 անդամ բերվել է ոստիկանություն՝ վարչական իրավախախտում կատարելու համար: Նրանք սպիտակ ներկով ջնջել են Եր...
Վարչապետը ստորագրել է Սանասարյանի պաշտոնավարումը դ... Hraparak.am-ը գրում է. Լուրեր են շրջանառվում, որ վարչապետը մերժել է ԱԱԾ պետի միջնորդությունը՝ Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը դադարեցնելու մաս...
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ ԱՐՑԱԽՈՒՄ․ 18-ԱՄՅԱ ՏՂԱՆ ԱՆՏԱՌՈՒՄ ՍՊ... Օրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում. 18 տարեկան տղան սպանել է 10-ամյա եղբորը։ Ըստ տեղանքում շրջանառվող խոսակցությունների՝ նա եղբորը տարե...
Գնդակահարեք կամ կախեք․ դատելը քիչ է․ Նաիրա Զոհրաբյ... ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Երեկ, խորհրդարանական քննարկումների ժամանակ, «Իմ Քայլը» դաշինքի բավականին պատկառելի տ...
Դատախազությունը՝ մամուլում հրապարակված տեղեկությու... ՀՀ դատախազի խորհրդական  Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Մամուլում այսօր տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ ՊԵԿ մի խումբ պ...
Վաղը Ազատության հրապարակում նշվելու է «Մարիխուանայ... Ֆեյսբուքում ստեղծվել է իրադարձություն՝ «Մարիխուանայի միջազգային օր» խորագրով: Որպես կազմակերպիչ՝ նշվում է Գարիկ Թադևոսյանը, ում ֆեյսբուքյան գլխավո...
Պետք է Նիկոլ Փաշինյանին դատեն ոչ թե դրսի ելույթներ... «EurActiv» կայքը հրապարակել է անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի հոդվածը, որում ՀՀ երկրորդ նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղա...
Սասուն Միքայելյանը փակ տեղեկատվություն է փոխանցում... Առաջին գիծը հազիվ պահելու մասով Սասուն Միքայելյանի հայտարարությունը շատ վատ է ընդունվել բանակում, ոլորտի պաշտոնյաները մինչեւ հիմա գրում-ջնջում են,...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...