Երևանում չորս ավտոմեքենա բախվել են իրար, մեկը շրջվել է

Загрузка...

Երևանի Մյասնիկյան պողոտայում` դեպի Հերացի փողոց իջնող հատվածում, այսօր առավոտյան խոշոր վթար է տեղի ունեցել։

Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ միմյանց են բախվել «Նիսսան», «Լադա 099», «Օփել» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաները։ «Օփելը» գլխիվայր շրջվել է։

Բարեբախտաբար, զոհեր չկան։ «Օփելի» վարորդը տեղափոխվել է հիվանդանոց` բուժզննման։ Մեր տեղեկություններով` նա թեթև վնասվածքներ ունի։ Մյուս մեքենաների վարորդերն ու ուղևորները չեն տուժել։

Տեսանյութ` դեպքի վայրից

Ըստ ականատեսների` վթարի պատճառ է դարձել «Լադայի» վարորդի անզգույշ մանևրը։

Պողոտայի երթևեկությունը տևական ժամանակ կաթվածահար էր եղել։ Այս պահին տեղում աշխատում են ոստիկաններն ու փրկարարները։ Երթևեկությունն արդեն կարգավորվել է, ճանապարհը բաց է։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...