Դատարանը որոշեց վերադարձնել Սաշիկ Սարգսյանի որդու անձնագիրը եւ թույլ տալ դուրս գալ Հայաստանից

Загрузка...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց վերադարձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի անձնագիրը:

Դատական նիստը նախագահում էր դատավոր Աննա Դանիբեկյանը:

Միջնորդությունը դատարանում ներկայացրեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, որին առարկեց մեղադրող Աբգար Առաքելյանը՝ նշելով, որ անձնագիրը վերադարձվում է, երբ քրեական հետապնդումը դադարեցվում է:

Նա նաև հիշեցրեց այն փաստը, որ մեղադրանք առաջադրելուց հետո Հայկ Սարգսյանը որոշել է լքել ՀՀ սահմանը և նա կարող է խուսափել գործի քննությունից:

Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը:

«Եթե Հայկ Սարգսյանը խախտի այդ պայմանը, ապա գումարը կբռնագանձվի, իսկ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցն էլ կփոխվի կալանքով»,- նշեց դատավորը:

Գործով վկա Արթուր Ղևոնդյանի գտնվելու վայրը պարզելու համար դատարանը կդիմի համապատասխան մարմիններին, իսկ վկա Լարա Առաքելյանը ևս մեկ անգամ կծանուցվի նիստի վերաբերյալ, չներկայանալու դեպքում նոր միայն կկայացվի բերման ենթարկելու որոշում:

Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 16-ին, ժամը 15:00-ին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...