YouTube-ից եկամուտ ստացողները նույնպես կհարկվեն. Հակոբ Արշակյան

Загрузка...

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է YouTube-ի հայաֆիկացման հարցին. «Նախաձեռնողականությունը միշտ ողջունվել է:

Մեր բլոգերները, ովքեր հիմնական շահառուն են «Յութուբ»-ի հայաֆիկացման մասով, կարևոր է, որ վեր հանեցին խնդիրը: Հոլովակներ էին ստեղծել, գրագետ մատուցել, թե խնդիրն ինչումն է: Աշխատանքային խումբ կստեղծենք և կսկսենք պետական մեխանիզմներն այնպես աշխատեցնել, որ հնարավորություն ստեղծենք բլոգերների, տնտեսվարողների համար՝ օգտվելու ինֆորմացիոն այդ հնարավորությունից»: Հարցին՝ հնարավո՞ր է հարկային դաշտ մտնեն նրանք, ովքեր գումար են ստանում այդ գործունեության արդյունքում, ասաց. «Կարծում եմ՝ այո: Ցանկացած տնտեսվարող սուբյեկտին է դա վերաբերում:

Ինչպես գիտեք, Հարկային օրենսգրքում փոփոխություններ են տեղի ունենում՝ միկրոբիզնեսը չի հարկվելու, բայց դրանից ավել շրջանառություն ունեցողները կարող են մտնել հարկային դաշտ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...