«Խոսալուց առաջ մշտապես հիշեք, որ «գյուղից մարդ կա»». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Խոսալուց առաջ մշտապես հիշեք, որ «գյուղից մարդ կա»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլ Փաշինյանի վերջին Բրուսելյան այցի ֆիասկոն քողարկելու համար՝ իշխանական քաղաքական վերնախավը հիմա էլ փորձում է հայ ժողովրդի վրա «թանկով ծախել» ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործընթացի մասին եվրապաշտոնյաների հայտարարությունները։

Իրականում, ցավոք, ոչ մի նոր բան այս հարցում չկա։ Նման գործընթաց սկսելու քաղաքական կամքը ԵՄ-ն մշտապես է արտահայտել, հետևողականորեն հորդորել է Հայաստանին բանակցել անդամ պետությունների հետ, հատկապես՝ Ֆրանսիայի և Գերմանիայի, ավելին՝ հասկացրել է, որ հաշվի առնելով Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի փորձը, մեծ ոգեւորություն չի դրսեւորում։

Ուստի ոչ մի նոր բան այս հարցում Փաշինյանի այցը չտվեց։ Ավելին, եթե դեռ անցյալ տարի նշվում էր բանակցությունների մեկնարկի ժամկետ (2020 թ), ապա այժմ ժամկետների մասին խոսք չկա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոմանց հիշողությունը թարմացնելու և ասածս հաստատելու համար առաջարկում եմ վերընթերցել դեռևս 2017 թվականի նոյեմբերի 24-ին ընդուված Արևելյան գործընկերության Գագաթնաժողովի եզրափակիչ բանաձեւը (կետ 18)։

Խոսալուց առաջ մշտապես հիշեք, որ «գյուղից մարդ կա»»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով