Daily Archives: 27.03.2019

Ազատագրված տարածքները և Արցախը թշնամու վերահսկողության տակ կարող են հայտնվել նաև պատերազմով, որին պատրաստ չենք

Երկրում առկա այս վիճակը Հայաստանը, Արցախն ու մեր ժողովրդին ուղիղ կործանում տանող ճանապարհ է Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումից առաջ թշնամին դիմում է տարբեր սադրանքների ու փորձում սահմանային լարվածություն առաջացնելով, հայկական կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրել, հավանաբար, այն հույսով, որ կվախենանք ու կգնանք ինչ-ինչ զիջումների։ Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել երեկ տեղի ունեցածը․․․ Ինչպես… Կարդալ ավելին »

«Երջանիկ երկրի վարչապետը կամ չգիտի, կամ նրան չեն զեկուցում, որ միջազգային հաղորդագրությունները կարդալիս պետք է կարդալ նաեւ տողատակերը».Արփինե Հովհաննիսյան

Այսօր մի ամբողջ 13 կետով ավելի երջանիկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողների հաղորադագրությանը, հայտարարել է, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է,որ համազեկուցողները գալիս են եւ զրո պրետենզիա։ Այլեւս Երջանիկ երկրի վարչապետը կամ չգիտի, կամ նրան չեն զեկուցում, որ միջազգային հաղորդագրությունները կարդալիս պետք է կարդալ նաեւ տողատակերը։ Իսկ համազեկուցողները ունեն հաղորդագրության մեջ ինչպես… Կարդալ ավելին »

ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՀՈՒՇԵՑԻՆ ԱՐՑԱԽԻ ՄԱՍՈՎ, ՈՐԻՑ ՀԵՏՈ ՆԱ ԹԵՄԱՆ ԿՏՐՈՒԿ ՓՈԽԵՑ«Հրապարակ»

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ սպասվելիք հանդիպման մասին՝ հետաքրքրվելով, թե  կա՞ արդյոք հստակ օրակարգ։ «Հանդիպման մասին ես դեռ Թեհրանում եմ հայտարարել կամ Սպահանում, որ հանդիպման նախնական պայմանավորվածություն կա: Մենք հանդիպման համաձայնություն տվել ենք: Ուղղակի քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պաշտոնապես չեն… Կարդալ ավելին »

«Հեղափոխությունից մեկ տարի է անցել, բայց Փաշինյանը չնչին կամ առհասարակ որևէ առաջընթաց չի գրանցել իր տված խոստումները կյանքի կոչելու ուղղությամբ». The Washington Times-ի անդրադարձը

Ամերիկյան The Washington Times պարբերականի հոդվածագիր Ջեյքոբ Կամարասը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությանը», դրա արդյունքներին՝ հիշեցնելով, որ շուտով կլրանա նշանակալի իրադարձության մեկ տարին: Հետադարձ հայացք գցելով կատարված իրադարձություններին՝ հեղինակը գրում է, որ նախորդ տարվա ապրիլին «հմուտ բարեփոխիչ Նիկոլ Փաշինյանն իշխանությունն իր ձեռքն առավ, իսկ մերօրյա ռազմական առաջնորդներից, նախկին ԽՍՀՄ-ին և Ռուսաստանին մոտ պաշտոնյաներից բաղկացած… Կարդալ ավելին »

«Քուին բուրգեր» արագ սննդի կետի դիմաց տեղի ունեցած սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 19-ամյա երիտասարդ. հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են «Քուին բուրգեր» արագ սննդի կետի դիմաց տեղի ունեցած սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 2019թ. մարտի 19-ին՝ ժամը 18:20-ին, Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ՀՀ ոստիկանության… Կարդալ ավելին »

Ներկայումս «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները տարածվում են 100.000-10.000.000 ՀՀ դրամ սպառողական վարկերի վրա․Մանե Թանդիլյան

Ներկայումս «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները տարածվում են 100.000-10.000.000 ՀՀ դրամ սպառողական վարկերի վրա, ինչի կապակցությամբ այդ սահմանաչափից դուրս վարկերի դեպքում քաղաքացիները առերեսվում են հնարավոր չարաշահումների հետ կապված խնդրի, մասնավորապես տարեկան փաստացի տոկոսադրույքը և այլ անհրաժեշտ տեղեկությունները պայմանագրում չներառելու արդյունքում: Խնդիրը կարևորում եմ նաև ներկայումս լայն տարածում ունեցող փոքր վարկերի համատեքստում, երբ շատերը սպառողական… Կարդալ ավելին »

Քարկոծելով սպանել սեռական հարաբերություն ունեցած նույնասեռականներին, անդամահատել գողերին. Բրունեյի քրեական օրենսգրքում նոր օրենքներ կներառվեն․tert.am

Բրունեյում դեռևս 2014թ.-ին ներկայացված շարիաթի՝ իսլամական օրենքի վրա հիմնված Քրեական օրենսգրքում նույն սեռի ներկայացուցիչների միջև սեռական հարաբերություններն արգելող օրենք կներառվի, որը նախատեսում է մեղավորներին մահու չափ մտրակել կամ քարկոծել, իսկ գողերին՝ անդամահատել: Ինչպես նշում է Daily Mail-ը, Բրունեյում նույնասեռականությունը նախկինում նույնպես քրեորեն պատժելի արարք է համարվել, որը մինչև 10 տարվա ազատարկում էր նախատեսում: Շարիաթի վրա… Կարդալ ավելին »

«Փաշինյանն իր վարչապետի աշխատավարձով վաղուց արդեն այդ վարկը մարած կլիներ».Կարեն Վարդանյան

Եթե երկրի վարչապետն ասում է, որ իր լվացքի մեքենայի վարկը դեռ չի մարել, ապա դա ընդամենը հերթական անհաջող փիառ-հնարքն է, որը միայն ծիծաղ կարող է առաջացնել, որովհետև ընդամենը մի փոքր սթափ մտածելով կարելի է հասկանալ, որ ցանկության դեպքում: Փաշինյանն իր վարչապետի աշխատավարձով վաղուց արդեն այդ վարկը մարած կլիներ: Աշխարհը առաջ է գնում, իսկ մեր իշխանությունները… Կարդալ ավելին »