Daily Archives: 13.03.2019

Նիկոլ Փաշինյանը իր խաղաղասիրական քայլարշավը սկսելուց առաջ կարևորի ու վերհիշի, որ խաղաղասեր ադրբեջանցիները Քյարամ Սլոյանի գլուխը դեռևս չեն վերադարձրել.Աղվան Պողոսյան

Արցախում կայացած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում առաջին անգամ փորձեց որոշակիացնել Ղարաբաղյան կարգավորման ներկա փուլում Հայաստանի դիրքորոշումները: Նիկոլ Փաշինյանի ելույթի կարևորագույն շեշտադրումներից հատկանշականը ՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է: Հատկապես, որ մենք պետք է ոչ միայն մեզ, այլ նաև ադրբեջանցիներին պատրաստենք խաղաղության։ Թե ինչպե՞ս պետք է Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի ժողովրդին… Կարդալ ավելին »

Անվտանգության խորրդի հայտնի նիստից հետո հետաքրքիր քայլ գրանցեցինք,ինչը վկայում է անկանխատեսելի զարգացումների մասին.Վահան Բաբայան

Անվտանգության խորրդի հայտնի նիստից հետո հետաքրքիր քայլ գրանցեցինք,ինչը վկայում է անկանխատեսելի զարգացումների մասին: Ռուսաստանի ԱԳՆ հայտարարություն է տարածում և գրեթե դիվանագիտորոն արգելում իր քաղաքացիներին մեկնել Ադրբեջան ,եթե նրանք ծագումով հայ են կամ հայերի հետ ունեն որևէ առնչություն:Չեմ կարծում,որ սա պատահականություն է,նման բաերը հստակ պլանավորված են լինում: Նման հայտարարություններ իրականում արվում են ռազմական էսկալացիաներից առաջ ,երբ… Կարդալ ավելին »

Փաշինյանին հաջողություն մաղթենք առաջիկա բանակցություններում, մենք էլ զենքներս ձեռքներիս պահենք.Արտակ Զաքարյան

Փաշինյանին հաջողություն մաղթենք առաջիկա բանակցություններում, մենք էլ զենքներս ձեռքներիս պահենք Արցախում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում առաջին անգամ փորձեց որոշակիացնել ղարաբաղյան կարգավորման ներկա փուլում Հայաստանի դիրքորոշումները: Այն կարևոր էր որպես մեսիջ ներքին լսարանի համար, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության համար և վստահ եմ նաև ադրբեջանցիների համար: Ի՞նչ է փաստացի… Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքում է Արցախում կայացած ԱԽ նիստին

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Ստեփանակերտում անցկացված ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Խոսնակը փորձել է այն կապել հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի մասնակցության հարցին։ Այս մասին հայտնում է Trend.az-ը։ Աբդուլաևան նշել է, որ եթե Հայաստանն Անվտանգության խորհրդի նիստն անցկացնում է Ստեփանակերտում, ապա այլևս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել ԼՂ հայերին։ «Ամեն ինչ… Կարդալ ավելին »