Նիկոլ Փաշինյանը իր խաղաղասիրական քայլարշավը սկսելուց առաջ կարևորի ու վերհիշի, որ խաղաղասեր ադրբեջանցիները Քյարամ Սլոյանի գլուխը դեռևս չեն վերադարձրել.Աղվան Պողոսյան

Արցախում կայացած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում առաջին անգամ փորձեց որոշակիացնել Ղարաբաղյան կարգավորման ներկա փուլում Հայաստանի դիրքորոշումները:

Նիկոլ Փաշինյանի ելույթի կարևորագույն շեշտադրումներից հատկանշականը ՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է: Հատկապես, որ մենք պետք է ոչ միայն մեզ, այլ նաև ադրբեջանցիներին պատրաստենք խաղաղության։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թե ինչպե՞ս պետք է Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի ժողովրդին պատրաստի խաղաղության, երևի թե, միայն ինքը գիտի:

Հարց չկա, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ փուլում հասնի հաջողության․ միգուցե նոր քայլարշավ սկսի, ասենք՝ Երևան -Ղազախ – Բաքու:

Շատ լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանը իր խաղաղասիրական քայլարշավը սկսելուց առաջ կարևորի ու վերհիշի, որ խաղաղասեր ադրբեջանցիները Քյարամ Սլոյանի գլուխը դեռևս չեն վերադարձրել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Աղվան Պողոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով