Daily Archives: 06.03.2019

Կոմիտասում հնչած կրակոցի գործով բերման ենթարկվածներից երկուսը տնօրեններ են

Ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է մարտի 3-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանություն-կրակոցի դեպքը։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ մարտի 5-ին ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արաբկիրի ոստիկանությունում ստացված տեղեկությունները հավաստի էին, որ մարտի 3-ի երեկոյան Կոմիտասի պողոտայի թիվ 63 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 46-ամյա Վարդան Պարսամյանի,… Կարդալ ավելին »

ՀԱԿ-ի ևս մեկ անդամ աշխատանքի է անցել կառավարությունում.yerevan.today

Վարչապետը շարունակում է կառավարությունը համալրել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներով: Հայ Ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի ղեկավար Արմեն Խաչատրյանն աշխատանքի է անցել կառավարությունում: Նրան աշխատանքի է տեղավորել Վլադիմիր Կարապետյանը, որը վերջերս նշանակվեց վարչապետի խոսնակ: Տեր-Պետրոսյանը, փաստացի, թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմիններում իր ներկայությունը լրջորեն ապահովել է՝ կադրերի միջոցով:

«Հանկարծ մազ պակասեց Նիկոլի գլխից, հերթով կապելու եմ ավտոյիս ետևից՝ քարշ տամ». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրեք մանեթի եղածն ինչ է, որ խեղճ մերերդ չեն ունեցել ժամանակին… Հեղափոխություններից հետո իշխանություններից զրկվածների և պատասխանատվության տակ հայտնվողերի ռեակցիան բնական է: Որ չլինի, պիտի զարմանալ: Սա միայն Հայաստանի մասին չէ: Հիշում եք, որ մայիս-հունիսին լուրեր էինք առնում, թե Սերժիկն ասել է՝ 2-3 ամիս դիմացեք,… Կարդալ ավելին »

Ի՞նչ իմաստ ուներ կազմակերպել այս այցելությունը Բրյուսել և բանակցել մի Հանձնաժողովի հետ, որն ունի 2 ամսվա կյանք

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարկ է հիշեցնել, որ երկու ամսից՝ մայիսի 23-ին, նշանակված են Եվրոպական խորհրդարանի ընտրություններ, որի արդյունքներով կնշանակվեն Եվրոպական հանձնաժողովի նոր նախագահն և հանձնակատարները: Հիմա հարց. ի՞նչ իմաստ ուներ կազմակերպել այս այցելությունը Բրյուսել և բանակցել մի Հանձնաժողովի հետ, որն ունի 2 ամսվա կյանք: Եվրոպական միության հետ համագործակցությունը առավել հեռանկարային և… Կարդալ ավելին »

Դիմել եմ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի դեսպաններին՝ ահազանգելով ՀՀ-ում «թավշյա» իշխանության կողմից խոսքի ազատության ոտնձգությունների վերաբերյալ. Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ ահազանգելով մեր երկրում խոսքի ազատության ոտնձգությունների վերաբերյալ: Գրառումն ամբողջությամբ  ստորև. «Օրեր առաջ դիմել եմ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԱՄՆ դեսպան տիկին Լին Մ.Թրեյսին, ԵՄ դեսպան պարոն Պյոտր Սվիտալսկուն և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին` անհազանգելով մեր երկրում խոսքի ազատության նկատմամբ… Կարդալ ավելին »

«Վառել դրանց տները, կապել մեքենայի հետևից, քաշել»․ իրավապաշտպանն ու կանայք առաջարկում են պատժել Փաշինյանի ընդդիմախոսներին.politik.am

Հայաստանում վերջին ամիսներին հասարակական տրամադրությունները գերլարված են։ Անհանդուրժողականությունը մեծացել է, և հաճախ են հնչում ինքնադատաստանի կոչեր։ Նիկոլ Փաշինյանի աջաիկիցները չենցանկանում իրենց առաջնորդի մասին լսել անգամ չնչին քննադատություն։ Երեկ իրեն իրավապաշտպան համարող Լևոն Բարսեղյանը ամենավերջին հայհոյանքներով գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես կոչ էր արել «աղոթել, որպեսզի Նիկոլի թրաշը համաչափ աճի», հակառակ պարագայում ինքը ինքնադատաստան… Կարդալ ավելին »

«Հրապարակ». «Զորաշենն» իրականում պատկանում է կալանավորված Ադյանին. նրա մեքենայից դիա­լիզի ապարատներ են հայտնաբերվել

«Լուրեր կան, որ դիալիզի բիզնե­սի գործով մեղադրվող ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանին և եղբորը ՊՎԾ-ում պաշտոն ստա­նալու հարցում Դուք եք օգնել, երեկ մեր լրագրողը հարցրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՊՎԾ պետի նախկին տեղակալ Հայկ Սարգսյանին: «Ես որևիցե մեկին աշխատանքի չեմ տե­ղավորել»: Ճանաչո՞ւմ եք նրանց: «Ոչ»: Հայկ Սարգսյանն ասել է, որ Ադյան եղբայրներն իր կուրացիայի տակ… Կարդալ ավելին »

Այսօր Սերժ Սարգսյանի տիկնոջ Տիկին Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն է

Մարտի 6-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի տարեդարձն է։ Շնորհավորում ենք տիկին Ռիտա Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք: Ռիտա Սարգսյանը ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը՝ ստանալով երաժշտական կրթություն։ Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։ Ստեփանակերտից Երևան տեղափոխվելուց հետո չի աշխատել։ Ռիտա Սարգսյանը ամուսնացած… Կարդալ ավելին »