Daily Archives: 06.03.2019

Ի՞նչ կապ ունի Աննա Հակոբյանը Նարեկ Մալյանի վրա գիշերային հարձակման հետ.

Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, որովհետև, ըստ էության, տեղի է ունենում այն, ինչը տանում է ակնհայտ քաոսի, ինչը Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու վերահսկել: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Քաղաքացիական գիտակցություն ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը՝ խոսելով գիշերը «Ռեստարտ» խմբի կողմից Նարեկ Մալյանի վրա տեղի ունեցած հարձակման մասին: Սամսոնյանի խոսքերով, փողոցային պատերազմը սկսելու է ավելի խորանալ և… Կարդալ ավելին »

Սա չէր իմ պայքարի նպատակը, Եռաբլուրում հանգչող տղերքի երազանքը.Մայոր Սարգիս Ստեփանյան

Ինչ-որ տեղ Արցախի հողում իմ արյունն է թափված, ինչ-որ տեղ Արցախում ինձնից մի մասնիկ կա, ինչ-որ մի փոքրիկ արցախյան հողակտոր իմ սեփական արյամբ է ջրված, և ես այսօր ուղղակի հպարտ եմ դրա համար: Ես հպարտ եմ իմ թափած արյան, իմ արցախյան գեների, իմ մղած պայքարի և իմ այսօրվա վիճակի համար: Ու հպարտ եմ հատկապես նրա համար,… Կարդալ ավելին »

Հայաստանի ղեկավարը կրկին իր «թղթի շերեփով» գնաց Եվրոպա և հետ է գալիս խաղաղության մասին Տուսկի դատարկ դատողություններով

Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Փաշինյանի հետ հանդիպմանը ասել է` պետք է հասնել Արցախի հարցի քաղաքական կարգավորման միջազգային իրավունքի շրջանակում։Տուսկը կարծում է, որ ժողովուրդների միջև խաղաղությունն ամեն ինչից վեր է։ Տուսկը նաև ուղիղ ասել է որ ստատուս քվոն չի կարող շարունակվել: Ինչ՞է ստացվում,որ եթե չկա ստատուս քվո և չկա ինքնորոշման իրավունքի մասին խոսք,մնում է տարածքային… Կարդալ ավելին »

Ազգային ժողովի շենքում աշակերտներ են կորել . Factor.am

Այսօր խորհրդարան էին ժամանել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները, որոնք կորել են ԱԺ շենքում։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում փոխանցեց ԱԺ-ի այն աշխատակիցը, որը զբաղվում է նմանատիպ այցերով։ Աշակերտներին մի պահ թողել է միջանցքում և, երբ սենյակից դուրս է եկել, նրանք այլևս միջանցքում չեն եղել։ Աշխատակցուհին այժմ ԱԺ-ում նրանց է փնտրում։

Կենտրոնական բանկի պահուստները դատարկվում են. Մեկ ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով.168.am

Կենտրոնական բանկի միջազգային պահուստները, որոնք արտահայտված են հիմնականում տարադրամով, արագորեն դատարկվում են։ Ընդամենը մեկ ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով կամ ավելի քան 11 տոկոսով։ Դեկտեմբերի 2 մլրդ 249 մլն դոլարի դիմաց՝ այս տարվա հունվարին ԿԲ արտաքին պահուստները մնացել են 1 մլրդ 994 մլն դոլար։ Սա նման կարճ ժամանակահատվածի կտրվածքով բավական կտրուկ անկում է։… Կարդալ ավելին »