Դիմել եմ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի դեսպաններին՝ ահազանգելով ՀՀ-ում «թավշյա» իշխանության կողմից խոսքի ազատության ոտնձգությունների վերաբերյալ. Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ ահազանգելով մեր երկրում խոսքի ազատության ոտնձգությունների վերաբերյալ:

Գրառումն ամբողջությամբ  ստորև.
«Օրեր առաջ դիմել եմ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԱՄՆ դեսպան տիկին Լին Մ.Թրեյսին, ԵՄ դեսպան պարոն Պյոտր Սվիտալսկուն և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին` անհազանգելով մեր երկրում խոսքի ազատության նկատմամբ «թավշյա» իշխանության կողմից ոտնձգությունների վերաբերյալ: Առիթը` «Հայելի ակումբ», «Հրապարակ» օթերթ և այլ լրատվամիջոցներին Երևանի քաղաքապետարանի ներկայացրած ծանուցագիրն էր (ապօրինի պահանջ ազատել վարաձակալած տարածքները):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակնհայտ է, որ գործող իշխանությունների համար ԶԼՄ-ների կարևոր նշանակությանը, որը վերաբերում է խոսքի ազատության իրականացման պայմանները իրականություն դարձնելուն ցանկալի չէ:

Ազատ մամուլի կարևոր դերը ժողովրդավարական հասարակության մեջ օրվա իշխանությունը նախորդ իշխանության պես համարում է իրեն թշնամի: Թեև ազատ մամուլը չպետք է գերազանցի որոշակի սահմաններ, մասնավորապես, ուրիշների հեղինակության և իրավունքների համատեքստում, այնուամենայնիվ նրա պարտքն է հաղորդել հանրային հետաքրքրությանն առնչվող բոլոր տեղեկությունները և գաղափարները։ Խնդիրը այդպիսի տեղեկատվության և գաղափարների տարածումն է, քանի որ հասարակությունը ունի իրավունք՝ ստանալու դրանք: Հակառակ դեպքում մամուլն ի վիճակի չէ ունենալ իր կենսական «հանրային հսկող շան» դերը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով