Daily Archives: 05.03.2019

«Ո՞ւր էիք, երբ գալիս էին մեր տների մոտ, երբ սև ժապավեններ էին կպցնում իմ և ընկերներիս անուններով, երբ ծաղկեպսակ էին դնում և դագաղներ ֆռցնում». Արմեն Աշոտյան

«Ո՞ւր էիք, տիկնայք և պարոնայք, երբ տարիներ շարունակ ատելություն ու կեղծիք էին տարածում այդ թվում՝ դուք անձամբ, ձեր կողմնակիցները և ընկերները, մեր՝ հանրապետականների մասին: Ո՞ւր էիք, երբ անցյալ տարվա ընթացքում իմ և ընկերներիս գլխին թափվում էր վիրավորանքի և սպառնալիքների, լուտանքի ու հայհոյանքների հեղեղը: Ո՞ւր էիք, երբ գալիս էին մեր տների մոտ, երբ սև ժապավեններ էին… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի.tert.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանի: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը: Ըստ նրա՝ պահանջում են Արամ Մանուկյանից հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը: «Հայցի առարկայի մասին առաջիկայում լրացուցիչ կտեղեկացնենք կամ պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգանք»,-ասաց Առաքելյանը:

Սորոսականների Գեբելսյան մեթոդները. Հ.Բաբուխանյանը դատի է տալու Սորոսին.iravunk.com.

Այսօր իր ասուլիսում Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լարիսա Մինասյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, որ  կան գործիչներ, ովքեր ֆինանսավորվել կամ օգտվել են Սորոսի հիմնադրամից, տվել է Աժ մի քանի գումարման պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի անունը` անվանելով վերջինիս «սորոսական»: Այդ հայտարարության կապակցությամբ  իր մեկնաբանության  մեջ Հայկ Բաբուխանյանը, պատասխանելով Iravunk.com-ին, ասաց. -Ես բազմիցս նշել եմ, որ Սորոսի հիմնադրամը պետականաքանդ, հակաազգային, հակահայկական կազմակերպություն է… Կարդալ ավելին »

Վարչապետի կնոջ արդարացումները դստերըՙ Բրյուսել տանելու առնչությամբ

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բրյուսելի փողոցում քայլելիս ես ու Մարիամը դեմ դիմաց հանդիպեցինք Հայաստանի պատվիրակության կազմում Բելգիա ժամանած լրագրողների խմբին:   Նրանցից որևէ մեկը չհարցրեց՝ ինչու ենք եկել Բրյուսել եւ ում հաշվին, ինչպես և ինչ ենք արել օրվա ընթացքում և ում հաշվին: Հիմա տեսնում եմ, որ Երևանում երկու լրատվամիջոց, որոնք լրագրող չունեն… Կարդալ ավելին »

«Արդյոք Դանիելն իր մեջ այնքան ուժ և տղամարդկություն կգտնի՞, որպեսզի ներողություն խնդրի դաունի համախտանիշ ունեցողներից».Ռոբերտ Հայրապետյան

Այսօր «իրավահավասարության մեծն ջատագով» Դանիել Իոաննիսյանը հրապարակային կերպով դաունի համախտանիշը օգտագործել է որպես վիրավորական պիտակ։ Ուզում եմ ձեզ հիշեցնել 8 ամիս առաջվա Դանիել Իոնիսյանին, ով ի լուր աշխարհի թմբկահարում էր իրեն հասցված անասելի խորը վիրավորանքի մասին, հընթացս վերլուծելով, թե ինչ կոնվենցիոն իրավունքներ է խախտում «մտավոր հետամնաց» բառակապակցությունը։ Ու եթե Արփինե Հովհհանիսյանի դեպքում արտահայտությունը հնչեցվել էր… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանն Արցախում մասնակցել է Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը (ֆոտո).news.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր  ներկա են  գտնվել  Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Սպարապետի անվան ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ Վազգեն Սարգսյանն… Կարդալ ավելին »

Պաշտոնական այցին մասնակցել է նաև Փաշինյանի ավագ դուստրը

Hraparak.am-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բելգիայի Թագավորություն է մեկնել իր կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ։ Մենք կապվեցինք Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ, քանզի տիկնոջ հետ Փաշինյանի մեկնելու մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածվել։ Կարապետյանը հաստատեց մեր լուրը, որ Աննա Հակոբյանը եւս Բրյուսելում է։ Բելգիայի հայկական շրջանակների մեր աղբյուրը հայտնում… Կարդալ ավելին »