«Արդյոք Դանիելն իր մեջ այնքան ուժ և տղամարդկություն կգտնի՞, որպեսզի ներողություն խնդրի դաունի համախտանիշ ունեցողներից».Ռոբերտ Հայրապետյան

Այսօր «իրավահավասարության մեծն ջատագով» Դանիել Իոաննիսյանը հրապարակային կերպով դաունի համախտանիշը օգտագործել է որպես վիրավորական պիտակ։

Ուզում եմ ձեզ հիշեցնել 8 ամիս առաջվա Դանիել Իոնիսյանին, ով ի լուր աշխարհի թմբկահարում էր իրեն հասցված անասելի խորը վիրավորանքի մասին, հընթացս վերլուծելով, թե ինչ կոնվենցիոն իրավունքներ է խախտում «մտավոր հետամնաց» բառակապակցությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու եթե Արփինե Հովհհանիսյանի դեպքում արտահայտությունը հնչեցվել էր ոչ հրապարակային (չնայած որոշ իշխանահպատակ լրատվականներ ամեն բան արեցին դա հանրայնացնելու համար), ապա այս պարագայում արտահայտությունը առավել քան հրապարակային էր։
Ու եթե հաշվի առնեմ, որ Արփինե Հովհաննիսյանը ներողություն խնդրեց իր արտահայտության համար, ապա պիտի հնչեցնեմ օբյեկտիվորեն առաջացած հարցադրումներս․

1. Արդյոք Դանիելն իր մեջ այնքան ուժ և տղամարդկություն կգտնի՞, որպեսզի ներողություն խնդրի դաունի համախտանիշ ունեցողներից։

2. Արդյոք Արփինե Հովհաննիսյանին կոպտորեն վիրավորած Լևոն Բարսեղյանը նույն վաստակասիրությամբ կհորդորի՞ իր համախոհին ներողություն խնդրել՝համեմելով այդ տեքստը հայհոյախառն բառերով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3. Արդյոք ի հայտ կգան այժմ արդեն պատգամավորի մանդատ ստացած և ժամանակին հետույք պատռող այն անձինք, ովքեր տոտալ ռեպրեսիաների սպառնալիքով հրահրում էին «մտավոր հետամնաց» բառակապակցության համար ներողություն խնդրել։

4. Ու՞ր է հաշմանդամների իրավունքների պաշտպանության համար կոկորդ ճղող իշխանական պատգամավոր Միքայել Զոլյանն ու իր այլ գործընկերնեը։

5. Եվ առհասարակ, ու՞ր են այն մի քանի հարյուր օգտատերերը, որոնք մի քանի րոպեով դարձել էին մարդու իրավունքների պաշտպան։

Ես հիշում եմ բոլորին, և ուշիուշով հետևելու եմ փաստերի ստուգման հարթակում կառավարության համար հավելյալ արդյունք ստեղծող «իրավահավասարության մեծն ջատագով»-ին «պատասխանատվության ենթարկելու» ձեր գործողությունների։

Դե, ձեզ տեսնեմ, երկակի΄ ստանդարտների մոլագարներ։

Իրավաբան՝Ռոբերտ Հայրապետյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով