Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը՝ իշխանական մի շարք գործիչներ և փորձագետներ նշում են, որ այդ տեքստում արտառոց ոչինչ չկա և որ այդ դրույթները հենց այն են, որոնց շուրջ ժամանակին բանակցում էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
Նման մեկնաբանություննորվ կարող են հանդես գալ միայն անպատասխանատու և անազնիվ իշխանությունների ներկայացուցիչները։ Որովհետև եթե անգամ նախկինները քննարկել են այդ դրույթները, փաստն այն է, որ չեն ընդունել հակամարտության կարգավորման այդ ուղիները և տարիներ շարունակ մանրակրկիտ աշխատել են, որպեսզի մի օր Ալիևը կանգնի և խոտովանի, որ բանակցությունների դռների ետևում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։
Հիմա ՄԽ համանախագահները պրոցեսը մի քանի տար հետ են տանում, հասցնում մի կետի, որը շտկելու համար հայկական դիվանագիտությունը վեց տարի աշխատանք է տարել, և որը փոխելու համար ստիպված ենք եղել նաև ադրբեջանական ագրեսիային դիմակայել։ Ու եթե դա նրանց հաջողվի, ապա Հայաստանի նոր իշխանությունները, որքան էլ փորձեն դրա մեղքը բարդել նախկինների վրա, միևնույն է չեն կարողանալու խուսափել պատասխանատվությունից։ Ի վերջո մարդիկ ապուշ չեն և տեսնում են, որ այսպես սուտ խոսելով՝ Փաշինյանի կառավարությունն օր օրի նոր խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար։
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հարցազրույցը՝ panorama.am