Ֆեյքերով երկար չես պահի իշխանությունը և Փաշինյանը արդեն պետք է պատրաստի իր հրաժարականի տեքստը.Վահան Բաբայան

Թավշյա հեքիաթները մոտենում են իրենց տրամաբանական ավարտին:
Համազգային իղձերի իրականացումը կրկին հեաձգվում է:

Փաշինյանի կառավարությունը չունենալով հստակ ծրագիր և արհեստավարժ կադրեր իր կազմում օր օրի ավելի է բարդացնում մեր երկրի տնտեսական վիճակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չի իրականացել հրապարակում տրված որևէ խոստում,հեռանկարում չկա նույնիսկ մի փոքր շոշափելի արդյունքի տեսլական:Հազարավոր մարդկանց պետական համակարգից կրճատելը և նրանց շարիկ գլորելու մեջ մեղադրելը,փոխարենը մի քանի ամիս աշխատած թավշյա չինովնիկներին պարգևատրելը:

Գների թանկացում, գործազրկության մեծացում,հարկերի և տուրքերի ավելացում,ներդրումների բացակայություն և կրկին արտագաղթ:Արցախի հարցում էլ ԵԱՀԿ ՄԽ բոլորիս քաջ հայտնի վերջին հայտարարությունը:

Մի խոսքով շատ մեծ է հիասթափությունը և ֆեյքերով երկար չես պահի իշխանությունը:
Փաշինյանը արդեն պետք է պատրաստի իր հրաժարականի տեքստը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով