«Վառել դրանց տները, կապել մեքենայի հետևից, քաշել»․ իրավապաշտպանն ու կանայք առաջարկում են պատժել Փաշինյանի ընդդիմախոսներին.politik.am

Загрузка...

Հայաստանում վերջին ամիսներին հասարակական տրամադրությունները գերլարված են։ Անհանդուրժողականությունը մեծացել է, և հաճախ են հնչում ինքնադատաստանի կոչեր։ Նիկոլ Փաշինյանի աջաիկիցները չենցանկանում իրենց առաջնորդի մասին լսել անգամ չնչին քննադատություն։

Երեկ իրեն իրավապաշտպան համարող Լևոն Բարսեղյանը ամենավերջին հայհոյանքներով գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես կոչ էր արել «աղոթել, որպեսզի Նիկոլի թրաշը համաչափ աճի», հակառակ պարագայում ինքը ինքնադատաստան կտեսնի․«․․․Հիմա, պիտի ուղղակի կրկնեմ մայիսին արածս հայտարարությունը, թե պտի աղոթեն, որ Նիկոլի մորուքը համաչափ աճի, ու՝ հանկարծ չհազա: Նիկոլը հազար սխալ կարող է անել կառավարման մեջ, ներքին ու արտաքին քաղաքականությունների մեջ, բանավոր խոսքում ու էմոցիաների ճնշմամբ, բայց դրանք ընդամենը սխալ են, ոչ թե ձեր պես բոզի վաստակների դիտավորյալ եւ կանխամտածված հանցագործություններ երկրի դեմ: Հանկարծ մազ պակասեց Նիկոլի գլխից, հերթով կապելու եմ էդ կենգուրուներին ավտոյիս ետեւից, քարշ տամ Բերձոր-Ստեփանակերտ-Մարտակերտ-Վարդենիս-Վոռկուտա-Ռոտերդամ-Գյումրի երթուղով, մինչեւ ասֆալտին ականջների ծերերը մնան…: Հենց ականջների ծերերը մնան, կսկսեն իրենք իրենց մեր քրֆել, թե ընչի մերերը ժամանակին կանաչ իրեքմանեթանոցները խնայել են՝ տան գինելոկոգին»:

Բարսեղյանի այս գրառման տակ կային բազմաթիվ հիացական մեկնաբանություններ։

Մարիամ Հակոբյան անունով օգտատերը, օրինակ, գրել է․«Լևոն ջան, գերազանցեցիր, հրաշք ես գրել, ճիշտ ես գրել, սրանք որ չեն սկսում փոքր մանրուքից թփրտալ, սատկացրել ես, սբանել ես, մալյանին էլ է սա հասնում լրիվ իմաստով»։

Օգտատեր Սուսաննա Ղուկասյանը գրել է․«Հատկապես վերջին հատվածի մասով կանգնած ենք Ձեր կողքին, Լևոն ջան»։

Աննա Մանուկյանը գրել է․«Ա դե լավն են գյումրեցիք էլի ։ Կեցցես մեր շաաատ սիրելի, մեծապատիվ գյումրեցին»։

Արմինե Գևորգյանը գրել է․«Շատ լավ էր մեր սրտից էր, և ձեզ հետ ենք, պարոն Բարսեղյան․․․»։

Օգտատեր Զորո Արթեմյանը գրել է․«Եկեք մի մարդու նման հոտընկայս ծափահարենք հարգելի, սիրելի Բարսեղյանին` մեր օրերի միշտ ադեկվատ մարդկանցից մեկին»։

«Մոռացել են, որ կես ժամվա մեջ Բաղրամյան 26 ոնց շրջապատեցին։ Թող ուղղակի աղոթեն, որ Փաշինյանը չի ասում` վառեք դրանց տները»,-գրել է օգտատեր Ռուզաննա Անանյանը։

Ցավալի է, բայց փաստ՝ ահա այսպիսի հասարակություն ունենք։ Առավել ցավալի է, որ Բարսեղյանի հայհոյախառն, ծայրահեղական գրառմանն ավելի շատ աջակցում են կանայք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...