«Ծերուկն իսկապես անտանելի է դառնում».Արամ Հարությունյան

Загрузка...

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Կալանավայրի անէությունից կրկին «հառնած» Վահան Շիրխանյանը հանդես է եկել երկրորդ նախագահին ուղղված բաց նամակով: Մի կողմ թողնելով այդ «հանճարեղ» տրակտատի մեջ տեղ գտած ակնհայտ տրամաբանական ու փաստացի հակասություններն ու միտումնավոր խեղաթյուրումները, ինչը շատ բնորոշ է հեղինակի ապրած կյանքին և բարոյական սկզբունքներին, կարելի է արձանագրել մեկ իրողություն: Այն է՝ ոչ ոք ավելի նպատակային ձևով չէր կարող վարկաբեկել Վազգեն Սարգսյանի հիշատակը, քան սույն «գործիչը», ով նամակով փորձում է ներկայանալ իբրև հանգուցյալ սպարապետի մտերմագույն համախոհ կամ աջ ձեռքը: Եվ եթե այդպես է, ապա ի՞նչ արժե միայն Շիրխանյանի հետևյալ խոստովանությունը, երբ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում նա մասնավորապես գրում է. «1998թ., 30 մարտի, նախագահական ընտրությունների 2- րդ փուլ: Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ: Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանախով վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով: Եվ իհարկե, ինչպես միշտ՝ խաբեցիր»:

Ըստ էության, Շիրխանյանը սրանով խոստովանում է, որ Վազգեն Սարգսյանն ու ինքը եղել են 1998-ի նախագահական ընտրությունների կեղծման հիմնական դերակատարները: Եթե այդ ընտրություններն իսկապես կեղծվել են, ուրեմն միայն հիմնական կեղծարարը կարող է տեղյակ լինել, թե ով իրականում ինչքան տոկոս էր ստացել և ում վրա ինչքան գրվել:

Բայց Շիրխանյանի հիշողությունը տվյալ կոնտեքստում հասկանալի պատճառներով «դավաճանում» է տիրոջը, քանզի Շիրխանյանը «մոռանում» է հիշատակել, որ 1998- նախագահական ընտրությունների ժամանակ ինքն անմիջականորեն ընդգրկված էր Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբում և այդ ժամանակ ավելի շատ այնտեղ էր լինում, քան ՊՆ-ում: Հետևապես, ինքն ամենաանմիջական մասնակցությունն է ունեցել ընտրությունների կեղծմանը, եթե այդքան հավաստի գիտի,որ Քոչարյանը 59 տոկոս չէր ստացել, իսկ Կարեն Դեմիրճյանը ստացել էր 73 տոկոս:

Այսպիսով, «նոր» Հայաստանի շատ «ժողովրդավար» և բյուրեղյա «ազնվությամբ» ամեն օր աչքի ընկնող ընտրյալ իշխանությունները բոլոր հիմքերը ունեն նամակի այս պարբերությունը հիմք ընդունելով համապատասխան տեղ վերադարձնել Շիրխանյանին, պարզաբանում պահանջել և բացահայտել ոչ միայն նրա այլև մյուս ընտրակեղծարարների անունները և բոլորին կանչել պատասխանատվության: Չէ՞, որ ամեն օր հայտարարվում է օրենքի երկիր կառուցելու տեսլականի մասին:

Բայց իշխանությունները դա չեն անի, քանզի Շիրխանյանը Քոչարյանի վրա գործ է տալիս հենց օրվա վարչախմբին քծնելու մղումով: Չէ՞ որ հենց այսօրվա իշխանությունը բանտից ազատեց Շիրխանյանին, իսկ նա, ի դեպ, կալանքի տակ էր ահաբեկչությանը օժանդակելու մեղադրանքով: Եվ հենց օրվա իշխանությանը շնորհակալ լինելու մղումով է հիշյալ «գործիչը» թխել բաց նամակ կոչված վերոհիշյալ ողորմելի պամֆլետը:

Նրա հրապարակած «փաստերին» , «մեղադրանքներին» և մեկնաբանություններին դեռ բազմաթիվ անդրադարձեր կլինեն, այդ թվում, հուսով եմ, իրադարձությունների անմիջական մասնակիցների կողմից ու Շիրխանյանի փչոցներին կտրվի արժանի պատասխան:

Բայց ծերուկն իսկապես անտանելի է դառնում:

Նմանատիպ նորություններ

«Նա այդ սկզբունքով թերթ է ղեկավարել… հիմա էլ` պետո... Տեղյակ ենք` -Մարդը` իր ենթագիտակցական համակարգով` -Չակրաներով, քվանտային արձագաքներով. -Կախված է իր բնավորության առաջնային գծից. Հ.Գ. -Եթե գտ...
Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանութ... Արմեն Աշոտյանն իր էջում գրում է. «Ճիշտ կլիներ, որ Հայաստանի վարչապետի այսօրվա՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված պաշտոնական ուղերձում, հիշատակվեր նաեւ ...
«Նույն «ծռիզմը» հարյուր տարի անց նույն փորձանքը բե... Մադրասում, անգլիացիքի կռիշի տակ աշխատող մի քանի վաճառականի հուշեցին, որ հայերը պիտի ազգային ազատագրական պայքար սկսեն: Ազգային ազատագրականի փոխարեն...
Երկրաշարժ՝ Արցախում. ցնցման ուժգնությունն էպիկենտր... Այսօր՝ ապրիլի 24-ին, տեղական ժամանակով ժամը 11:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:15-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլո...
Երբ դիջեյի ստաժը նաև պետական կառավարման ստաժ է․ «1... «168 Ժամ»-ը գրում է․ «ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին 22 տարեկանում պետք է ունենա բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների ...
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  ծաղկեպսակ է  ... ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  ծաղկեպսակ է   ուղարկել Ցեղասպանության զոհերի հուշահամալիր։...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...