Հանրային ելույթ եմ ունենալու, երբ անհրաժեշտ գտնեմ. Սերժ Սարգսյան

Հրաժարականից հետո առաջին անգամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրատվամիջոցի հարցերին։

Հանրային հեռուստաընկերության լրագրողին հաջողվել է հարցեր ուղղել Ս.Սարգսյանին Երևանի Շախմատի տանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա, մասնավորապես, հետաքրքրվել է պաշտոնաթող նախագահից՝ ինչու հրաժարականից հետո հանրային ելույթ երբևէ չի ունեցել, ինչին Ս.Սարգսյանը պատասխանել է. «Ժամանակը կգա՝ ունենալու եմ»։

Լրագրողը փորձել է ճշտել՝ արդյոք Ս.Սարգսյանը այժմ էլ կարծում է, որ «Փաշինյանը ճիշտ էր, իսկ ինքը սխալվեց»։

«Ես ձեզ ասացի, երբ որ անհրաժեշտ գտնեմ, այն ժամանակ ես հանրային ելույթ եմ ունենալու։ Հիմա ինչու՞ եք գալիս ինչ որ բան պարտադրում», – պատասխանել է Ս.Սարգսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով