Ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին

Загрузка...

Այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Մարտի 21-ը պատմության մեջ
Նա նշեց, որ հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման, զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական երաշխիքների ապահովման հետ կապված մի շարք հարաբերություններ։

«Մասնավորապես, նախագծի երկրորդ հոդվածով նախատեսվույմ է քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմումը կառավարոթւյան լիազոր պետական մարմնի կողմից մերժելու հնարավորությունը», — ասաց Տոնոյանը։

Նա նշեց, որ խոսքը վերաբերում է հիմնականում 26 տարին լրացած զինածառայողներին, որոնք մի քանի տարկետումների արդյունքում հասնում են 26 տարեկանի։

«Նախագծի երրորդ հոդվածի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք է սահմանված միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող անձանց համար», — ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է, որ միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցում է միայն մեկ եղբայրը։

«Իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմանները, օրինակ, առջողական վիճակ, պատվոպահակային վաշտ, նվագախումբ և այլն», — ասաց Դավիթ Տոնոյանը։

Նախարարն ասաց նաև, որ մի շարք հոդվածներով հստակեցվում են պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ժամկետները, վերականգնվում է նախկինում գործող պայմանագրային զինվորական ծառայության ընդունելու տարիքը։

«Նախկինում 40-ը իջեցվել էր 36-ի, վերականգնում ենք 40 տարեկանը», — ասաց Տոնոյանը։

Նախագծով հնարավորություն է ընձեռնվում մատչելի և երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման ծրագրին ընդգրկվել նաև ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին, իսկ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու գործընթացը նախատեսվում է իրականացնել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, իսկ այդ կարգավիճակի շնորհումը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

«Զինծառայողների և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման շրջանակներում վերացվում է թերկարգավորումը, քանի որ բնակարանային ապահովությունն ընդգրկում է ոչ միայն սեփականության իրավունքով անհատույց բնակարանի տրամադրումը, այլ նաև անհատույց պետական ֆինանսական աջակցության և տնամերձ հողամասով ապահովման ձևերը», — նշեց նախարարը։

iravunk.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...