Հարյուրավոր լեհ ծնողներ մասնակցել են «ԼԳԲՏ+ ճանապարհային քարտեզ»-ի դեմ ակցիային:
Այդ հռչակագիրը դեռեւս փետրվարին ստորագրել էր Վարշավայի քաղաքապետ Ռաֆայել Թշասկովսկին: Ցուցարարներ ըպահանջել են քաղաքապետից հրաժարվել դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում «սեռական և հակախտրական կրթություն» ծրագրերից: Նրանց կարծիքով, ծնողներն իրենք պետք է որոշեն ինչպես դաստիարակել իրենց երեխաներին, հատկապես երբ խոսքը վերաբերում է սեռական դաստիարակությանը:«Ես պետք է պաշտպան եմ իմ երեխային, քանի որ մենք նորմալ մարդիկ ենք և ստիպված ենք պաշտպանվել նման իրավիճակներում», – ասել է հայրերից մեկը:
«Ես դեմ եմ երեխաների, մեր լեհ երեխաների, այլասերմանը: Ես կողմ եմ ծնողների իրավունքներին, ես կաթոլիկ եմ և ուզում եմ, որ մեր երխաները դաստիարակվեն կաթոլիկ դավանանքին համապատասխան»,- ասել է մեկ այլ ծնող:
Ավելին` փաստաթուղթը, որը ներառում է համալիր միջոցառումների շարք` ԼԳԲՏ համայնքի համար ավելի անվտանգ պայմաններ եւ միջավայր ստեղծելու նպատակով, քննադատվել է բազմաթիվ լեհ քաղաքական գործիչների կողմից, անընդունելի համարվել եւ չեղարկվել տեղի եպիսկոպոսների կողմից:
Աղբյուր` Փաստինֆո