Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետությունում խորհրդարանը փաստացի չի աշխատում

Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետությունում խորհրդարանը փաստացի չի աշխատում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2019 թվականի մարտի 5-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրված է ընդամենը 2 հարց, երկուսն էլ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ:

Ինչ է սա նշանակում?

Իշխանափոխությունից հետո Հայաստանի հասարակությունը լցված էր փոփոխությունների մեծ սպասումով, որոնց գերակշռող մասը պետք է արտացոլված լիներ նախորդ իշխանությունների կողմից ընդունված օրենսրդրական կարգավորումներում արմատական փոփոխություններում:

Այդ նպատակին հասնելու համար ձևավորվեց նոր կառավարություն, որը հանձն առավ սեղմ ժամկետներում իրականացնել օրենսդրական լայնածավալ փոփոխություններ Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքը կարգավորող կարևորագույն օրենքներում: Նշվեցին ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը, հարկային օրենսգիրքը, նախատեսում էին փոխել ԲՈՒՀ-րի մասին օրենքը` կառավարման խորհուրդները պետական կառավարումից տարրանջատելու համար:

Այդ փոփոխությունները չարվեցին 6-րդ գումարման խորհրդարանում` հիմնավորելով դա խորհրդարանում քաղաքական մեծամասնություն չունենալու հանգամանքով:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր ընտրված խորհրդարանը նշանակեց վարչապետ և ձևավորեց կառավարություն, թեկուզ 1/3-ով, սակայն իրավիճակը դրանից չփոխվեց:

Կառավարությունը մատնված է անգործության, չի մշակում և խորհրդարան չի ներկայացնում օրինագծեր, որոնց ընդունման դեպքում կբարելավվի տնտեսության վիճակը, կպարզեցվի հարկային վարչարարությունը, գործարարների համար կսահմանվեն խաղի հստակ, հասկանալի և ընդունելի կանոններ:

Կարելի է արդյոք փաստել, որ նոր կառավարությունը չունի բարեփոխումների հստակ տեսլական և հայեցակարգ, թե, այնուամենայնիվ, նախորդ իշխանությունից ժառանգություն մնացած օրենսդրական համակարգը բավարարում է ներկայիս իշխանություններին և փոխելու առանձնապես շատ բան չկա?

Այդ դեպքում ինչի համար է հարկատուների հաշվին պահվում 132 հոգանոց խորհրդարան, նրանց վճարվում աշխատավարձ, կազմակերպվում գործուղումներ, տրամադրվում ծառայողական մեքենաներ, գործավարներ, օգնականներ, պահվում և պահպանվում է հսկայական աշխատակազմ?

Արթուր Ղազինյան

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Դանիելին ստորացրած յուրաքանչյուր թասիբով գյումրեցի այսօրվանից կարող է ՎԵՏՕ-ի գրասենյակից վերցնել մեկ շիշ կոնյակ».Նարեկ Մալյան

29.06.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով