«Աննա Հակոբյանը ՀՀ-ում ծխախոտի բիզնեսով զբաղվող տնտեսվարողներին առաջարկել է ծխախոտի ամեն տուփից 1 դրամ փոխանցել իր հիմնադրամին». Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ուշադրություն, բոլոր լրագրողներին և հետաքրքրված անձանց…

Իմ ունեցած հավաստի տեղեկություններով՝ սույն թվականի փետրվարի 14-15-ն ընկած ժամանակահատվածում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՀՀ կառավարության շենքում իր հրավերով հանդիպում է ունեցել ՀՀ ծխախոտի բիզնեսով զբաղվող տնտեսվարողների (արտադրող, ներմուծող) հետ և ներկայացրել իր հիմնադրամի գործունեությունը։

Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանն առաջարկել է ծխախոտի ամեն տուփից 1 դրամ փոխանցել իր հիմնադրամին։
Հանդիպման մասնակիցներից մեկը կեսկատակ ասել է՝ «դե սա էլ «ատկատի» նո՞ր ձև է», ինչին տիկին Աննան արձագանքել է այսպես, որ ես ձեզ որպես վարչապետի տիկին չեմ հրավիրել, այլ հիմնադրամի նախագահ:

Այդ ժամանակ հանդիպման մասնակիցներից մեկը Աննա Հակոբյանին ասել է, որ եթե ինքը վարչապետի կինը չլիներ, չի կարծում՝ ներկաներից որևէ մեկը կարձագանքեր հրավերին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանդիպումից հետո արդեն Աննա Հակոբյանի հիմնադրամը պաշտոնական նամակներով դիմել է ներկաներին՝ բանավոր պայմանավորվածությունը ֆորմալացնելու համար։

Հավելեմ՝ իմ շատ մոտավոր հաշվարկներով՝ ՀՀ-ում տարեկան արտադրվում և սպառվում է մոտավորապես 500 հազար արկղ (ամեն արկղում՝ 500 տուփ) ծխախոտ։ Ամեն տուփի վաճառքից մեկ դրամ փոխանցելու դեպքում ստացվում է տարեկան 250 մլն դրամ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով