Դիլիջանում բնակիչները բեռնատարներով փակել են գլխավոր ճանապարհը

Մարտի 29-ին լարված ու պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում։

Առավոտյան ժամը 9։00-ից Դիլիջան քաղաքի 300-ից ավելի բնակիչներ ի նշան բողոքի՝ բեռնատարներով փակել են գլխավոր ճանապարհը։ Երթևեկությունը կաթվածահար է եղել, խցանումն էլ հասում է մի քանի կիլոմետրի, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ճանապարհը փակած բնակիչերը պատմել են, որ Դիլիջանի բնակիչ Դավիթ Հակոբյանը անհիմն մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, որը, նրանց խոսքով «թխել են» Դիլիջանի ոստիկանները, քննիչներն ու Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության քննիչ Արման Կարապետյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով