Հայաստանի հավաքականը ընդհանուր թիմային հաշվարկով գրավեց 3-րդ պատվավոր հորիզոնականը, որն աննախադեպ է շաշկու Հայաստանի ողջ պատմության ընթացքում

Շաշկու Հայաստանի հավաքականը աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլում հանդես եկավ վստահ ելույթներով Մարտի 23-27-ը Թբիլիսիում տեղի ունեցավ ռուսական շաշկու(64 վանդկանոց) աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլը, կայծակնային և արագ շաշկու ժամանակակարգերով:
Մրցաշարին Հայաստանը ներկայացել էր 9 մասնակիցներով: Այս մրցաշարում բացի անհատական հաշվարկից առանձին հաշվարկ էր կատարվում նաև պատանիների, կանանց, վետերանների և մասնակից երկրների միջև:
Հայաստանի ներկայացուցիչներից 10-ամյա Ալեքսանդր Սանթրոսյանը 2-րդն էր կայծականային խաղի պատանիների մրցապայքարում, իսկ նրա եղբայրը` 12-ամյա Անդրե Սանթրոսյանը 3-րդը:
Արագ շաշկու մրցմանն Ալեքսանդր Սանթրոսյանը կրկին զբաղեցրեց 2-րդ պատվավոր հորիզոնականը,իսկ, 3-րդը 10-ամյա Հակոբյան Տիգրանը: Վետերանների հաշվարկում Գեղարքունիկի մարզի ներկայացուցիչ , տարեցների Հայաստանի չեմպիոն 68-ամյա Արարատ Ասատրյանը կայծակնային խաղում զբաղեցրեց 3-րդ, իսկ արագ շաշկիում՝ 2-րդ հորիզոնականը: Կայծակնայինում Նշան Ալավերդյանը 9 տուրերում կրեց միայն մեկ պարտություն, այն էլ ժամանակով զիջեց մրցաշարի առաջին համար Անդրեյ Գնելիցկուն. . տարավ 3 հաղթանակ և գրանցեց 5 ոչ-ոքի: Ոչ-ոքիներց մեկը գրանցեց երիտասարդների աշխարհի գործող չեմպիոն Դմիտրի Մելնիկովի հետ մրցամարտում:Առաջին պարտիայում Նշանը հաղթել էր, իսկ 2-րդ պարտիայում նախ մեր մարզիկը բաց թողեց հաղթանակը 16-րդ քայլում, ապա ցեյտնոտում հավասար դիրքում ցավալիորեն սայթաքեց և 2-րդ պարտիան տանուլ տվեց :
Այդպես աշխարհի չեմպիոնը միավոր կորզեց և հավասարեցրեց մրցամարտում հաշիվը՝1:1: Իսկ արագ շաշկիում Նշան Ալավերդյանը անպարտելի էր՝ 2 հաղթանակ, 5 ոչ-ոքի: Տեղին է նշել, որ ստուգատեսին մասնակցում էին նաև Ալավերդյանի 6 սաները՝ Աղասի Տերտերյանը, Ալեքսանդր Սանթրոսյանը, Անդրե Սանթրոսյանը, Տիգրան Հակոբյանը, Նարեկ Միրզաբեկյանը, և Գագիկ Գրիգորյանը:
Աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլում մեր մարզիկների գլխավոր մարզիչն էր շաշկու Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանն, ով մեծ օժանդակություն ցուցաբերեց մեր պատվիրակներին: Իսկ ամենակարևորը Թբիլիսում գտնված միջազգային ֆեդերացիայի` IDF նախագահ Վլադիմիր Լանգինի հետ վարած երկարատև բանակցություներից հետո պայմանարվածություն ձեռք բերվեց առաջիկայում Հայաստանում համապատասխան անհրաժեշտ պայմանների ապահովման դեպքում կազմակերպել պատանիների շաշկու Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի հավաքականը ընդհանուր թիմային հաշվարկով գրավեց 3-րդ պատվավոր հորիզոնականը, որն աննախադեպ է շաշկու Հայաստանի ողջ պատմության ընթացքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով