«Գիշերային շերեփ խփողների ,սև լենթեր կապողների,պողոտաներում խորոված անողների մոտ այն կարող է դառնալ նոր թավշյա հոգևոր սնունդ»Վահան Բաբայան

Загрузка...

Մամուլում այսօր կարդում ենք,որ ապրիլի 23-ը մեր «հեղափոխական»կառավարությունը ցանկանում է դարձնել տոն օր այն անվանակոչելով «քաղաքացու օր»:

Իհարկե այս «կարկառուն» միտքը կարող էր ծնվել միայն իրենց գլխում և որևէ կասկած անգամ չկա,որ գիշերային շերեփ խփողների ,սև լենթեր կապողների,պողոտաներում խորոված անողների մոտ այն կարող է դառնալ նոր թավշյա հոգևոր սնունդ,բայց…

Եկեք հասկանանք,նախ այդ նույն օրը ,այսպես շարունակվելու դեպքում քանի մարդ կշարունակի սատարել պոպուլիստական կառավարությանը,քանի մարդ կուրախանա այս տարի նույն օրը,անցած տարվա համեմատ,երբ հույս կար ,որ հայտնի դեպքերից հետո կյանքը լավանալու է:

Դեռ վաղ է նման օրացույցային տոներ սահմանել պարոնայք ռեվոլյուցիոներներ,գործ արեք,գործ,թե չէ օրացույցում կմնա նաև ձեր հեռանալու օրը ,որը իրոք բոլոր շանսերը ունի համազգային տոն դառնալու:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...