«Տարվա չորս եղանակները անվանափոխել՝ դարձնելով գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը Թավշյա և ձմեռը՝ Թրաշով». Արմեն Աշոտյան

«Այսօր իմացա, որ մեր փառապանծ իշխանությունները ապրիլի 23-ը ուզում են հռչակել «Քաղաքացու օր»:

Ինչ խոսք, հրաշալի նախաձեռնություն է, բայց կիսատ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջարկում եմ, որ այս իշխանությունները, ինչպես իրենց հարգող յուրաքանչյուր հեղափոխական, ամբողջությամբ վերանայեն օրացույցը և մցնեն նոր, հեղափոխական օրացույց:

Օրինակ՝

1. Վերացնել նահանջ տարին, որովհետև Նոր Հայաստանում նահանջ տարի լինել չի կարող, բոլոր տարիները պիտի միայն առաջընթացի տարիներ լինեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. 12 ամիսները վերանվանել 12 նոր նախարարությունների անուններով:

3. Նախկինում օգտագործվող մ.թ.ա-ն փոխարինել ն.փ.ա-ով:

4. Նոր տարին տեղափոխել և նշել ոչ թե հունվարի 1-ին, այլ, հասկանալի պատճառներով, հունիսի 1-ին:

5. Տարվա չորս եղանակները անվանափոխել՝ դարձնելով գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը Թավշյա և ձմեռը՝ Թրաշով:

6. Վերացնել բոլոր հիշատակի օրերը, քանի որ Նոր Հայաստանում անցյալի հետ կապված որևէ հիշողություն այլևս պետք չէ:

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՆՈՐ ՕՐԱՑՈՒՅՑ նախաձեռնություն»:

Արմեն Աշոտյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով