Մեր Փրկիչ Գիքորը կանգնում ա ասում , ձեր կովերը չբեր են , ձեր հողերը անմշակ են դուք էլ թամբալ գյուղացի եք , ոչխար պահեք ձևը կասեմ

Քայլարո մոլորակի մասին։
ՄԱՍ 1
Մի մոլորակ է լինում անունը Քայլարո։ Էս Քայլարո Մոլորակի Ժողովուրդը միշտ դժգոհ է լինում , թագավորական կազմից , դքսերից , իշխանավորներից, մի խոսքով ամբողջ պալատականներից։ Մեկին մեղադրում է իրենց խաղողից գինի սարքելու , գումարը չվճարելու , մյուսին մեղադրում է ասպետների հացն ու մածունը գողանալու , մյուսին գյուղացիներից հարկ հավաքելու և էսպես շարունակ։ Ամեն օր թախտին պարկած մեղադրում է սրան մեղադրում է նրան , քամին տանիքը քշում է թագավորն է մեղավոր , կովը ցուլից փախչում է էլի թագավորն է մեղավոր։

Էս Քայլարոյում մի ծաղրածու է ապրում, սրան իր աճպարար պապը մի եզան կոտոշ էր թողել հետն էլ մի թուղթ մեջը գրված , թե ոնց անես, ինչ անես ձենդ գյուղովը մեկ գցես։
Ծաղրածուն վերցնում ա էս կոտոշը ու գյուղով մեկ սկսում շրջել , սրանա փնովում, մյուսին ա անիծում , հաց չկա , գործ չկա , եզը չի ծնում , ծառը չի ծլում ամեն ինչում Թագավորինա մեղադրում։ Էս թագավորը որ տեսնումա գյուղի կեսը ծաղրածույի հետ իրանից դժգոհ ա թագը դնում ա ու հեռանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լուրը տարածվում ա ամբողջ Քայլարոյով մեկ , էս ծաղրածուն թագի հետևից ա ուղարկում , չոբան Չնդոյին ու Քյաչալ Միրզոյին։ Գնում են թագը բերում են , դնում են Ծաղրածույի գլխին , չնայած որ միքիչ սեղմում էր, բայց մի կերպ հագցնում են գլխին ու անունը դնում Փրկիչ Գիքոր։
Էս Գիքորը թագը դնումա, թե չէ տեղում մոռանում ա որ պապը աճպարար էր , ինքն էլ ծաղրածու։ Քայլարոյցիներին խոստանում ա անվճար սերմեր , ծանրած կովեր , նախկին թալանչի պալատակններին էլ սպառնում ա քառատի։

Անցնում ա մի ամիս անցնում ա երկու ամսին ու սենց անցնում ա մի տարի , էս Քայլարոյի շվարած գյուղացիք մնում եմ մատ ծծելով , բա թե հեսա Փրկիչ Գիքորն Կովը կտա , սերմը կտա , հողը կտա դրանց էլ կքառատի, ոսկիները գյուղի մեջ կանի։
Էս մեր Փրկիչ Գիքորը կանգնում ա ասում , ձեր կովերը չբեր են , ձեր հողերը անմշակ են դուք էլ թամբալ գյուղացի եք , ոչխար պահեք ձևը կասեմ։
Էս գյուղացիք սրան լսում են, մնում շվարած մատը բերանի մեջ թողած,,,,,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ․Գ․ մնացածը հաջորդիվ

Ֆեդ Մերլսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով