Daily Archives: 25.02.2019

Շնորհավոր ծնունդդ,Զորավար. Էդուարդ Շարմազանով

154 տարի առաջ այս օրը,փետրվարի 25-ին,Շապին Գարահիսարում ծնվեց հայ ազատագրական պայքարի մեծագույն հերոսներից մեկը’ Զորավար Անդրանիկը։ Շնորհավոր ծնունդդ,Զորավար։ «Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար»: «Իմ կուսակցութիւնն իմ ազգն է»: «Մահս չեմ յոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»… Զորավար Անդրանիկ:

«Օլիգարխ դպրոցը» ևս գումար է փոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին

Ամիսներ առաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: «Պուշկինի անվան դպրոցը նույնպես չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: Փաստորեն, նախորդ իշխանության օրոք «պրեստիժնի» կոչվելու համար պարտադիր է եղել լիցենզիա չունենալը»,-գրել էր նախարարը, անդրադառնալով այսպես կոչված «օլիգարխ դպրոցներին»,… Կարդալ ավելին »

ֆեյսբուքյան օգտատերը հրապարակել է Աննա Հակոբյանի հիմնադրամների նվիրատուների ցանկը

Արմինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի վերջին մամուլի ասուլիսին. Արմինե Սահակյանը գրել է. «Բարեգործության ոլորտում խարդախությունների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ բարձրացվեցին ծախսերի և մուտքերի թափանցիկության և ամբողջական հաշվետվության վերաբերյալ թեմաներ: Չնայած նրան, որ մեր առաջին տիկինը, ըստ էության, հրաժարվեց «Իմ քայլը»… Կարդալ ավելին »

Սպանություն Կոտայքի մարզում. «Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ

shamshyan.com-ի փոխանցմամբ,երեկ՝ փետրվարի 24-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող դաշտում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության… Կարդալ ավելին »

Երևանում և 4 մարզերում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են լինելու. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ավանեսովի փ. 8/2 շենքը, 10։30-16։30 Թումանյան փ. 31, 31ա, 33 շենքերը, Հին Երևանցու փ. 57, 59, 61 սեփական տները, Փարպեցու փ. 15-28 շենքերը, Մաշտոցի պող. 29, 31 շենքերը և հարակից… Կարդալ ավելին »

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրը մարտաֆիլմ է հիշեցնում

shamshyan.com-ի փոխանցմամբ. հրազենային վնասվածքներով քաղաքացիներ են տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն 2, իսկ 1 հոգի էլ «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները Բագրատունյաց փողոցի ավտոլվացման կետերից մեկում հայտնաբերել է Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր, ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է բեյսբոլի բիտա, արնանման հետքեր և արյունոտ բաճկոն: Իսկ Արցախի փողոցում ոստիկաններն… Կարդալ ավելին »

« Իշխանափոխությունից հետո աչքիս Աննա Հակոբյանն էլ է պետական ռեկետի հոդվածով անցնելու»Նարեկ Սամսոնյան

Մայր Աթոռը Աննա Հակոբյանի հիմնադրամին 43 միլիոն դրամ է փոխանցում այն ամսաթվով, որի նախորդ օրը Կաթողիկոսը հարձակման է ենթարկված լինում խաժամուժի կողմից, իսկ Պետությունը պաշտպանած չի լինում նրան: Մեկ այլ ընկերություն (անունը հատուկ չեմ նշում) նորից մեծ գումար է փոխանցում տիկին Հակոբյանի հիմնադրամին այն օրը, որի նախրդ օրը ՊԵԿ-ի կողմից տուգանվում է: Շատ հետաքրքիր «համընկնումներով»… Կարդալ ավելին »

եթե նա է մեր մշակույթի փայփայողը ,ուրեմն մեր երկրին պետականորեն մշակութային օջախ պետք չի ՝ այդ փողերը ավելի լավ է զոհված տղերքի էրեխեքին տվեք ,որ « Նազենի» չմեծանան

Մի անհոդաբաշխ իրեն Անգլիայի թագուհու տեղն է դրել … և այո պարոն Փաշինյանը չէր սխալվում ՝ եթե մշակույթի ոլորտը պիտի ղեկավարի Նազենի Ղարիբյան անունով մի անձնավորություն ,ում կյանքի նպատակը արվեստագետների հետ բանավիճելն ու համացանցում գրառումներով այս կամ այն ոլորտի արվեստգետներին մատ թափ տալն է ,հացադուլի մեջ գտնվողին վարկաբեկելն ու թատրոնները լուծարելը, ապա այո, մեր երկրում… Կարդալ ավելին »