shamshyan.com-ի փոխանցմամբ,երեկ՝ փետրվարի 24-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 19:50-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող դաշտում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը, և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ։
Տեղում են եղել նաև փորձաքրեագետներն ու դատական բժիշկը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի մարմինն ամբողջությամբ դաջված է քրեական աշխարհի խորհրդանիշներով, ութանկյուններով (восьмиконечник):
25/02/2019 10։30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Կոտայքի բաժնի ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի լրացուցիչ զննության արդյունքում հայտնաբերել են 4 հատ պարկուճ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի