20 համայնքներից միայն 2-ում են ՔՊ-ականները հաղթել

ԿԸՀ–ն ամփոփել է փետրվարի 17-ին Հայաստանի 20 համայնքներում ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որոնք շատ ուշագրավ են:

News am- ը տեղեկացնում է․
Արագածոտնի մարզի Տեղեր համայնքում 1 թեկնածու է առաջադրվել՝ անկուսակցական, համայնքի նախկին ղեկավար Գառնիկ Հովհաննիսյանը, ով ստացել է 84 ձայն եւ ընտրվել համայնքապետ։
Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում հաղթել է անկուսակցական Էդգար Հայրապետյանը, այս համայնքում նախկին համայնքապետը 2-րդն է՝ 485 ձայնով։

Արարատի մարզի Արեւաբույր համայնքում հաղթել է անկուսակցական, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ջիվան Մանուկյանը՝ 381 ձայնով։

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում հաղթել է իշխանությունների պահանջով հրաժարական ներկայացրած նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, երկրորդ ՔՊ անդամ, համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Ավետիսյանն է 744 ձայնով։

Արարատի մարզի Վարդաշեն համայնքում հաղթել է նախկին համայնքապետ Գեւորգ Բարխոյանը՝ 134 ձայնով, իսկ մյուս թեկնածուն՝ անկուսակցական Շահեն Ավագյանը ընդամենր 1 ձայնով է զիջում հաղթող թեկնածուին։

Արմավիրի մարզի Հայկավան համայնքում հաղթել է միակ թեկնածու, նախկին համայնքապետ, անկուսակցական Ռուբեն Ղազարյանը՝ 323 ձայնով։

Արմավիրի Հովտամեջ համայնքում հաղթել է նախկին համայնքապետ, անկուսակցական Արմեն Սարգսյանը 218 ձայնով։

Արմավիրի Նալբանդյան համայնքում բացարձակ առաջատարն է նախկին համայնքապետ Գրիգոր Մկրտչյանը՝ 961 ձայնով։

Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքում հաղթել է անկուսակցական, համայնքի նախկին ղեկավար Արթուր Ավետիսյանը։
Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում հաղթել է նախկին ՀՀԿ–ական համայնքապետ Արթուր Մանուկյանը։

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում հաղթել է անկուսակցական Նիկոլա Խարատրյանը, երկրորդը մշակույթի տան տնօերն, անկուսակցական Նորիկ Հայրապետյանն է, երրորդը ՔՊ–ական թեկնածու՝ Կարեն Սիմոնյանը։

Գեղարքունիք մարզի Վարդենիս քաղաքում հաղթել է համայնքի ժամանակավոր պաշտոնակատար անկուսակցական Արամ Մելքոնյանը՝ 1713 ձայնով, իսկ ՔՊ–ական թեկնածու, մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը՝ 6-րդն է՝ 504 ձայնով։
Համայնքում առաջադրվել էր 8 թեկնածու։

Լոռու Ձորագետ համայնքում հաղթել է համայնքի ժամանակավոր պաշտոնակատար, անկուսակցական Արմեն Գրիգորյանն է հաղթել։
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում հաղթել է ՔՊ–ական թեկնածու, համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Պապյանը՝ 1212 ձայնով, ում դեմ վերջին շրջանում բողոքի ցույցեր էին տեղի ունենում։
Կոտայքի մարզի Քաղսի համայնքում հաղթել է անկուսակցական 27-ամյա Ռաֆայել Գրիգորյանը, ով ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ընկերոջ որդին է։

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում հաղթել է ՔՊ–ական Կարեն Մանուկյանը, նախկին ՀՀԿ–ական համայնքապետ Արթուր Ալոյանը երկրորդն է։

Շիրակի մարզի Հառիճ համայնքում հաղթել է նախկին համայնքապետ, անկուսակցական Ռոլանդ Նազարեթյանը՝ 361 ձայնով։

Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքում հաղթել է անկուսակցական Գարիկ Նազարյանը, ով Եղեգնաձորի ՔԿԱԳ բաժնի պետն է, նախկին համայնքապետ Մհեր Մովսիսյանը պարտվել է։

Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում հաղթել է նախկին համայնքապետ, անկուսակցական Կարեն Դոլմազյանը։
Տավուշի մարզի Ծաղկավան համայնքում հաղթել է անկուսակցական, դպրոցի ուսուցիչ Իսկանդար Մեհրաբյանը։

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից.Նարեկ Մալյան

08.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով