Արտակարգ իրավիճակ Վարդենիսում. պարտված թեկնածուն կեսգիշերին փակել է ճանապարհը

ArmLur.am-ի տեղեկություններով, այս պահին Գեղարքունիքի մարզի Վարդենիս  համայնքի ղեկավարի ընտրություններում պարտված թեկնածու Վահան Զարոյանի կողմնակիցները փակել են ճանապարհը, որպեսզի քվեատուփերն ու արձանագրությունները չհանեն քաղաքից դուրս: Ստեղծված իրավիճակի առնչությամբ զրուցեցինք նախնական տվյալներով ընտրություններում հաղթած, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց ճանապարհի փակ լինելու փաստը:

Սակայն վերջինս դժվարացավ ասել, թե ով և ինչու է այդպես վարվել, սակայն նշեց, որ արձանագրությունները դեռ քաղաքում են, իսկ ինքն էլ անձամբ չի ցանկանում գնալ այնտեղ ՝ կրքերը չբորբոքելու նպատակով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավելենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով պարտված մյուս թեկնածուներից ևս կան անձիք, ովքեր ցանկանում են միանալ Վահան Զարոյանին:ընդ որում, քաղաքից ելքը փակ է բոլոր կողմերից՝ թե դեպի Մարտունի քաղաք տանող, թե դեպի Ճամբարակ: 01:20 րոպե. Քիչ առաջ տեղեկացանք՝ Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ նրանք բացել են ավտոճանապարհները՝ պայմանավորվելով, որ առավոտյան 10-ին պետք է կրկին փակեն: Նրանք պնդում են, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հովանավորյալ թեկնածուն՝ Արամ Մելքոնյանը, միեւնույն է՝ չի հաղթել, թեեւ արդեն հրավառություն է քաղաքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով