Մի կաբինետ էլ ձեր երեխաներին տվեք՝ խաղասենյակով, բակով, և ամեն ինչ տեղը կլինի

Նարինե Մկրտչյանը  ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Աննա Հակոբյանի գրասենյակը ՀՀ կառավարության շենք տեղափոխվելու մասին լուրին, գրում է.

Սա պետական հաստատությունների ուզուրպացիա է, եթե, իհարկե, այս լուրը համապատասխանում է իրականությանը: Անգամ կոռումպացված ՀՀԿ-ն պետական կառավարման մարմիններում չէր տեղավորում ընտանիքի անդամների հոբբին:

Ոչ պակաս վտանգավորը պարտվողական խաղաղության այն ծրագիրն է, որ առաջ է քաշում վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, և այդ հիմնադրամը կառավարությունում տեղավորվելով, ըստ էության, պետական քաղաքականություն է հռչակում պարտվողականությունը:

Ի դեպ, մի մի կաբինետ էլ ձեր երեխաներին տվեք՝ խաղասենյակով, բակով, և ամեն ինչ տեղը կլինի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով