Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին, Նիկոլը նրան համարում է կիրթ և նորմալ անձնավորություն, ճիշտ այնպես, ինչպես Տեր Պետրոսյանը.Էդուարդ Շարմազանով

Փաշինյանը կամ մոլորության մեջ է,կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։
Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։

1988թի փետրվարի 20-ը ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի նորագույն պատմության էջերում։
Այդ օրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը ընդունեց որոշում՝ միանալ Մայր Հայաստանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույն օրը Երևանում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք՝ ի պաշտպանություն արցախահայության արդար որոշման։

Այդ օրվանից անցել է ուղիղ 31 տարի և Արցախյան հիմնահարցը շարունակում է մնալ մեր հանրային ու քաղաքական օրակարգի կարևորագույն հարցը։

Նիկոլն ու իր իշխանությունը, ինչպես նաև նրա քաղաքական կնքահայր Տեր-Պետրոսյանը, հետևողաբար չեն ցանկանում նկատել, որ այս հարցի հայանպաստ լուծումից է կախված մեր հայրենիքի հետագա ճակատագիրը եւ կեղծ օրակարգեր են առաջ քաշում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի պոպուլիստական իշխանությունը չունի որևէ լուրջ հայեցակարգ Արցախյան հարցում։ Ավելին, Դուշանբեի վերելակն ու Դավոսի նախապես չպլանավորված, պատահական հանդիպումը դրա ապացույցն են։

Նիկոլի իշխանությունն ի զորու չէ սթափ գնահատել իրավիճակը։
Դատեք ինքներդ։

ԱՄՆ դեսպան Միլսը ուղիղ եւ բաց տեքստով խոսում է տարածքներ խաղաղության դիմաց ձեւակերպումից, Նիկոլն ասում է՝ հեռացող դեսպանի հայտարարություն է, Բոլթոնը Երեւանում ուղերձ հղում հայ հանրությանը, ասում է՝ հրաժարվեք ձեր պատմական կաղապարներից, Նիկոլը լռում է, Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին, Նիկոլը նրան համարում է կիրթ և նորմալ անձնավորություն, ճիշտ այնպես, ինչպես Տեր Պետրոսյանը:

Այս ամենը իբր քիչ էր, գումարվում է Նոր տարվա օրերին զինվորի սպանության փաստի կոծկումը, ինչին հաջորդում է պաշտոնական աղբյուրների ցինիզմը՝ վերջին 10 ամիսներին ընդունված ոճով՝ չհայտնեը թաքցնելը չի:

Կամ Փաշինյանն ինքն է մոլորության մեջ, կամ ինքն է մոլորեցնում ժողովրդին: Երկու դեպքում էլ օրակարգային է դառնում նրա հեռացումը պետական բարձրագույն պաշտոնից:

Հ.Գ. Ազգային արժեքային համակարգի հենքի վրա քաղաքական լայն համախմբումն այլընտրանք չունի: Պոպուլիզմը չպետք է տեղ ունենա իշխանության մեջ:

Էդուարդ Շարմազանով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով