Վրաերթի են ենթարկվել վարչապետի օգնականն ու Վարդան Զադոյանը.hraparak.am

Загрузка...

Մեր տեղեկություններով՝ երեկ վթարի են ենթարկվել ՈՒՀԱ-ի անդամներ Վարդան Զադոյանն ու Արտակ Գասպարյանը, որը վարչապետի օգնականն է և քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերը։ Պարզվեց՝ վթարը վրաերթի տեսքով է եղել, Զադոյանին ու Գասպարյանին փողոցում վրաերթի է ենթարկել մի մեքենա, որը հետո հայտնի «կավեէնշիկներին» տեղափոխել է հիվանդանոց։

«Մենք ոտքով ման էինք գալիս, մեզ գցեցին տակը»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Զադոյանը։ Դեպքը տեղի է ունեցել Մերգելյան ինստիտուտի ցայտաղբյուրի մոտ, մեքենան հետընթացի ժամանակ է հարվածել նրանց։ Երկուսն էլ վնասվածքներ են ստացել, կոտրվածնքեր ունեն, հիմա գտնվում են հիվանդանոցում։

«Արտակը ուսի հետ խնդիր ունի, կոտրվածք է, սպասում է՝ զննեն, ասեն՝ վիրահատվելու է, թե ոչ։ Իմ դեպքում գլխի վնասցվածք է ու թևի կոտրվածք։ Ես «Հանրապետական» հիվանդանոցի ռեանիմացիայում եմ, Արտակ Գասպարյանը՝ Չարխչյան կենտրո՞ն, հա՞, ոնց է կոչվում, էդտեղ է»,-ասաց Զադոյանը, ում նշած Չարխչյան կենտրոնը, իրականում, «Իզմիրլյան բժշկական կենտրոնն է»։

Հարցին՝ անհանգստանալու շա՞տ բան կա, Զադոյանը նախ արձագանքեց․ «Չէ, ո՞վ պիտի անհանգստանա, բացի իմ հարազատներից, սիրելիս, ինչի՞ մասին է խոսքը»։ Ապա, երբ ճշտեցինք, թե անհանգստացնո՞ղ է վնասվածքների վիճակը, ասաց, որ դեռ պետք է զննեն, հասկանան՝ ենթակա է վիրահատության, թե ոչ, ինչպես են կպցնելու, ինչ են անելու։

Իսկ ինչ մեքենա է եղել, և արդյոք որևէ գործ հարուցվե՞լ է դեպքի առթիվ, պարոն Զադոյանն ասաց․ «Չէ, մեքենան հետևից է մեզ հարվածել, մենք չենք հիշում մեքենան։ Արդեն ընթացքում էնտեղ երևի վարչությունից մարդիկ եկան, պարզեցին՝ ինչ մեքենա է, ով է․․․ բայց չգիտեմ՝ գործ հարուցվել է, թե ոչ, մեզ ամեն դեպքում, ոչ մի բան չեն հարցրել, մեզ ոչ ոք ոչ մի ձև չի դիմել»։

Զադոյանին ու նրա ընկերոջը՝ Արտակ Գասպարյանին, առողջություն ենք մաղթում և շուտափույթ ապաքինում, ինչպես ասում են՝ շառից ու փորձանքից էլ հեռու։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...