Դատարանը Դավիթ Սանասարյանին հրավիրեց դատարան․ Նա կհարցաքննվի

«Սասնա ծռերի» քրեական գործից անջատված մասով մեղադրյալ Էդգար Սողոմոնյանը Անդրիաս Ղուկասյանի գործով որպես վկա հրավիրվել էր դատարան։ Նա դատարանին հայտնեց, որ հրաժարվում է դատարանի հարցերին պատասխանելուց․ «Ե՛ւ ցուցմունք տալուց, ե՛ւ բոլոր հարցերին պատասխանելուց հրաժարվում եմ»։ Մ

եղադրող Պետրոս Պետրոսյանը դիրքորոշման վերաբերյալ հայտնեց, որ հարցերին չպատասխանելը հիմք է, որպեսզի դատարանում հրապարակվի նախաքննական ցուցմունքները։ Դատախազի միջնորդության վերաբերյալ Ղուկասյանի պատշպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ առարկում է դրա դեմ՝ նշելով, որ Ղուկասյանը իր դեմ ցուցմունք տված անձին հարցաքննելու իրավունք ունի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սասնա ծռերի» գործով մեղադրյալ Ռուբեն Գրիգորյանը դատարանում եւս հրաժարվեց ցուցմունք տալուց եւ հարցերին պատասխանելուց։ Նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը մերժեց մեղադրողի միջնորդութունը՝ նախաքննական ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ։ Մեժլումյանը միջնորդեց, որպեսզի որպես վկա դատարան հրավիրվեն Դավիթ Սանասարյանն ու Արմեն Մարտիրոսյանը։

Ըստ պաշտպանի՝ նրանք մեղադրանքի առացքում են եղել։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Հիշեցնենք՝ նա մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար:

hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով