ՊՎԾ-ն հաստատում է՝ աշխատակիցները ձերբակալվել են

Պետական վերահսկողական ծառայությունը ֆեյսբուքյան էջում հաստատում է, որ ձերբակալվել է ծառայության 4 աշխատակից։

«Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության չորս աշխատակիցների, այդ թվում երկու վարչության պետերի ձերբակալությունների մասին, ներկայացվել էր խեղաթյուրված։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանն այսօր իր ղեկավարած ստորաբաժանման հետ ուսումնասիրություն է իրականացրել «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակից։

Տեղեկացնենք նաև, որ ՊՎԾ-ն այս օրերին ուսումնասիրություն է իրականացնում սբ.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գնումների գործընթացի վերաբերյալ։ Ուսումնասիրության ավարտին օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք»։

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ ՊՎԾ չորս պաշտոնյա ձերբակալվել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ պետական վերահսկողական ծառայություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով